ՀՀ Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է կորոնավիրուսի նոր տեսակի տարածումը կանխելու նպատակով մեկ ամսով՝ մինչև ապրիլի 16-ը արտակարգ դրություն հայտարարելու հարցը: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն առաջարկեց սահմանել մուտքի տոտալ արգելք. «Մեր մոտեցումը հետևյալն է՝ անցակետով թույլ տալ Հայաստանի տարածք մուտք գործել ՀՀ քաղաքացիներին ու նրանց ընտանիքի անդամներին (այդ թվում՝ օտարերկրացի), օտարեկրյա պետության դիվանագիտական անձնագրեր կրող …

