Հայաստանում ամեն օր առավելագույնը 400, իսկ միջինում՝ 250-300 թեստավորում է իրականացվում կորոնավիրուսի առկայությունը հաստատելու կամ հերքելու նպատակով։ Կառավարությունը, սակայն, մտադրություն ունի ապրիլի 10-ից այդ թիվը հասցնել 1000-ի։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախատեսվում է նաև Հայաստանում կորոնավիրուսը ախտորոշող թեստերի արտադրություն սկսել։ «Կառավարությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին 550 հազար դոլար է …

