Մինեսոտայում անկարգությունները ճնշելու մեջ Ազգային գվարդիայի ռեկորդային թվով ծառայողներ են ներգրավված

Լուրեր

11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Ռուսավրացական օրենքի հայկական տարբերակը․ «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
Բոլորը

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված բողոքի ցույցերի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել Ջորջիա նահանգի Ֆուլթոն շրջանում և Պորտլենդ քաղաքում։ Մինեսոտայում բողոքի գործողությունների ճնշման գործում ներգրավված է Ազգային գվարդիայի 1700 ծառայող։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Շաբաթ ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում ռասիզմի և ոստիկանական բռնությունների դեմ բողոքի գործողությունները շարունակվում են՝ ուղեկցվելով նաև անկարգություններով։ Ազգային գվարդիայի հազարավոր ծառայողների ներգրավումը ռեկորդային է այս նահանգի 164-ամյա պատմության մեջ։

Մինեսոտայի երկու քաղաքներում՝ Մինեապոլիսում և Սենթ Փոլում արտակարգ իրավիճակ է հայտարարվել՝ երեկոյան 8-ից մինչև առավոտյան ժամը 6-ը։ Նահանգապետ Թիմ Ուոլզը կոչ է արել բնակիչներին մնալ տանը, քանի որ «իրավիճակը դարձել է վտանգավոր»։

Նահանգապետին հղում անելով՝ միջազգային լրատվամիջոցները հաղորդում են, որ Մինեապոլիսում ցուցարարները կրակել են ոստիկանների ուղղությամբ, նրանցից երկուսը վիրավորվել է, նրանցից մեկը հետագայում մահացել է։ Բողոքի գործողություններ են անցկացվել նաև ԱՄՆ-ի այլ քաղաքներում՝ Նյու Յորք, Վաշինգտոն, Լուիսվիլլ։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը մահացել էր այն բանից հետո, երբ սպիտակամորթ ոստիկանը, երեք գործընկերների աջակցությամբ, 10 րոպե տևողությամբ ոտքերով սեղմել են նրա կոկորդը։ Չորս ոստիկաններն ազատված են աշխատանքից։ Հիմնական մեղադրյալը կալանավորված է, մեղադրանք է առաջարված անփույթ սպանության համար, իսկ մյուս երեքի մասով քննությունը շարունակվում է։