Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախում վերջերս տեղի ունեցած նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումներին ու Արցախի ոստիկանության արձագանքին. «1. Ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակները կազմվում են ոստիկանությունում, հրապարակվում են ոստիկանության կայքում և տրամադրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին՝ հիմնական ցուցակների հետ միասին: Ոստիկանությունը դրանք չի …

