ՀՀ Պն-ից տեղեկացնում են, որ մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով ապրիլի 8-ին 3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են գործնական պարապմունքներ։ «Հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, ստուգվել են զինծառայողների գործողությունները մարտավարական տարբեր իրավիճակներում»,- ասված է հաղորդագրությունում:

