Հայաստանի և Իրանի արտգործնախարարները քիչ առաջ հեռախոսազրույց են ունեցել, քննարկել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ մարդկային զոհերի հանգեցրած իրավիճակի կապակցությամբ: Այս մասին այսօր՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում նշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը՝ մի խումբ լեռնագնացների հետ բարձրանում էր Գեղարքունիքի մարզի Արտանիշ լեռը: …