Շիրակի մարզում կորոնավիրուսային իրավիճակը կայուն է․ դեպքերի մասսայական ավելացումներ չկան

Լուրեր

17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:01
Ռուբեն Ռուբինյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
17.09.2026 | 16:50
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2027 թվականի հունվարի 2-ը․ COVID-19-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարացվել է
17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
Բոլորը

Շիրակի մարզում կորոնավիրուսային իրավիճակը կայունանում է։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։

«Ընդհանուր համաճարակաբանական իրավիճակը մարզում կարող ենք գնահատել կայուն։ Դեպքերն ավելանում են, բայց մասսայական ավելացումներ չկան։ Համաճարակ է, դեպքերի ավելացում չի կարող չլինել։ Հիմնական օջախը դարձյալ մնում են Գյումրին ու Անի համայնքը»,- ասաց Լեյլի Ասլանյանը։

Շիրակի մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 320 քաղաքացի, նրանցից 24-ի մոտ դրական ախտորոշում կա։ Առողջապահության նախարարի հրամանով՝ անախտանիշ, թեթև ընթացքով կորոնավիրուսային վարակ ունեցող հիվանդները տնային պայմաններում են բուժում ստանում, առաջնային օղակի համապատասխան մասնագետների հսկողությամբ։

«Հսկողությունն իրականացնում են և՛ տնային այցելությունների, և՛ զանգերի միջոցով։ Սահմանված է, թե ինչ տեղեկություն պիտի հավաքագրել դրական թեստ ունեցող հիվանդներից, և հավաքագրելով՝ պատկերացում են կազմում նրանց առողջական վիճակի վերաբերյալ։ Համապատասխան ուղեցույց է մշակված, համաձայն այդ ուղեցույցի՝ տեղեկություն են վերցնում հիվանդների առողջական վիճակի վերաբերյալ և ստացված գնահատականի հիման վրա կազմակերպում են նրանց հետագա հսկողությունն ու բուժումը»,- ասաց Լեյլի Ասլանյանը։

Նա նաև նշեց, որ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում 100 մահճակալ կարող են ծավալել, այժմ զբաղված է դրանցից 81-ը։

Ընդհանուր առմամբ, Գյումրիի ինֆեկցիոնում մինչ օրս կորոնավիրուսից առողջացել և դուրս է գրվել 263 պացիենտ, որոնցից 185-ը մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 9 դեպք։

Նշենք, որ մահվան վերջին երկու դեպքերն արձանագրվել են Երևան տեղափոխված հիվանդների շրջանում, որոնք եղել են ծանր վիճակում։ Նախորդ դեպքերը գրանցվել էին Անիի տարածաշրջանում ու Գյումրիում։

Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2․037 նմուշառում, մայիսի 12-ից 31-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 714 նմուշառման հետազոտություն։

Էմմա Չոբանյան