Անկախությունից հետո Հայաստանը կորցրեց իր բնակչության 800 հազարից 1 միլիոնը: Մշտական միգրացիան դադարեցնելու համար համակարգային փոփոխություններ են պետք: Այս մասին այսօր՝ «Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավման հիմնախնդիրներն ու ռազմավարությունը» թեմայով քննարկման ընթացքում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքերի նախարարության միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը: «Բարեբախտաբար, մշտական հոսքը թուլացել է և կարող ենք ասել, որ վերջին …