Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում ներկայացնում էր տարեկան զեկույցը։ Ավարտից և պատգամավորների հարցերին պատասխանելուց հետո Դավթյանը հանդես եկավ ճեպազրույցով։ Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ի կողմից ստացված պատասխանի վերաբերյալ դատախազը ներկայացրեց իր տեսակետը: «ՄԻԵԴ-ը վերահաստատեց, որ Քոչարյանի գործը ՍԴ-ում վարույթ ընդունելու գործ չէր։ Նրանք վերահաստատեցին մեր դիրքորոշումը»,-շեշտեց Դավթյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: Մերի Մարտիրոսյան

