Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Ամերիաբանկը, կարևորելով մարզերում  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, ինչպես նաև երիտասարդների կրթությանն ու զբաղվածությանն ուղղված ծրագրերի իրականացումը, համագործակցում է Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին բանկում անցնել հեռավար գործնական ուսուցում։

Ծրագրի առաջին փուլում ընդգրկվել են Տավուշի, Վայոց ձորի, Լոռու և Շիրակի մարզերի երիտասարդները, ովքեր ուսանում են ԳՏՏ կենտրոնում։

Ամերիաբանկի մասնագետները ուսանողներին կծանոթացնեն բանկային համակարգում գործող թվային նոր ու ժամանակակից գործիքների կիրառությանն ու տեղեկատվական տեխնոլոգիաների արդի հնարավորություններին։

Արդեն իսկ տեղի է ունեցել առաջին հեռավար հանդիպումը ուսանողների և Ամերիաբանկի  ծրագրավորման և ավտոմատացման կենտրոնի ղեկավար Արմեն Մաթևոսյանի հետ, որի ընթացքում երիտասարդները տեղեկացել են վեբ ծրագրավորման ժամանակ կիրառվող նոր մոտեցումներին և մեթոդներին։  Ուսանողներին տրվել են առաջադրանքներ՝  իրենց մասնագիտական ներուժը և հետաքրքրությունները բացահայտելու նպատակով։

Հետագա հանդիպումների ընթացքում ուսանողներին կտրվի բացառիկ հնարավորություն՝ մասնակիցը դառնալու բանկի ընթացիկ ծրագրերին, ներկայացնելու դրանց հետ կապված իրենց գաղափարներն ու մտահղացումները, ինքնադրսևորվելու և գործնականում ամրապնդելու ստացած գիտելիքները։

«Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի  զարգացումը մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի։ Որպես թվային բանկային գործառնությունների ոլորտում անընդհատ զարգացող ֆինանսական խոշոր կառույց, մենք աջակցում ենք, որ   ՏՏ ոլորտում կրթություն ստացող երիտասարդները աշխատաշուկայում լինեն մրցունակ

Ու պահանջված մասնագետներ։ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությունը հետապնդում է հենց այս նպատակը։ Մեր համատեղ ծրագիրը կնպաստի ինչպես մարզերի երիտասարդների աշխատանքի, ինքնազարգացման ու կայացման խնդրի լուծմանը, այնպես էլ  մարզերի տեխնոլոգիական առաջընթացին ընդհանրապես»,-նշել է Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը։

ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանն էլ նշել է․ «Ուսանողների և մարզաբնակ երիտասարդների համար ԳՏՏԿ-ի կողմից բոլոր մարզերում առաջարկվող դասընթացները բավականին մեծ խթան են, որպեսզի ուսանողները զարգացնեն իրենց տարածաշրջանները՝ ունենալով կայուն աշխատանք և անհրաժեշտ կենսական պայմաններ։ Ամերիաբանկի պատրաստակամությունն ու աջակցությունը կարևոր քայլ է այս գործում։ Վստահ եմ, որ համատեղ նախաձեռնությունը կտա ցանկալի պտուղները»:

Գ.