Արտակարգ դրության ու տեղաշարժի սահմանափակումների պատճառով Գյումրիի փողոցները գրեթե դատարկ են։ Հասարակական տրանսպորտը չի աշխատում, փակ են խանութներն ու սրճարանները, գործում են միայն մթերային խանութները, դեղատներն ու բանկերը։ Փոխարենն այս օրերին Գյումրիի փողոցներում շատացել են թափառող շները։ Կենտրոնական ու ծայրամասային թաղամասերում հաճախ կարելի է հանդիպել թափառող շների, որոնց ականջներին կանաչ տարբերանշաններ են դակված։ Դա նշանակում …

