Մանե Գևորգյանը՝ վարչապետի աշխատակազմին թեստավորելու մասին

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Վարչապետի աշխատակազմում մեկուսացվածներ չկան: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը. «Այս պահին չունենք մեկուսացված աշխատակիցներ, թեստավորումը կկատարվի, եթե լինի բժշկի համապատասխան ցուցումը: Այս պահին ցուցում չունենք, երբ լինի՝ կթեստավորվենք»:

Հարցին՝ վարչապետի հետ շփումը բավարար չէ՞, որ թեստավորում իրականացնեն, Մանե Գևորգյանը պատասխանեց. «Վարչապետի հետ բոլոր շփումները տեղի են ունեցել պահպանելով անվտանգության կանոնները: Կրել ենք դիմակ, ձեռնոց, պահպանել ենք հեռավորությունը: Այնպես չի, որ պարտադիր է, որ մենք էլ վարակված լինենք, բայց եթե առաջանա անհրաժեշտություն, ապա մեզ էլ կթեստավորեն»:

Մանե Գևորգյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ շփված անձանց շրջանակը հայտնի է․ նրա ընտանիքի անդամներն են, աշխատակազմի որոշ աշխատակիցներ, կառավարության այն անդամները, որոնց հետ եղել են հանդիպումներ: Նիկոլ Փաշինյանը աշխատանքները կիրականացնի հեռավար:

«Ինչ-որ չափով փոխարինումներ կլինեն, բայց հեռավար մասնակցելու է բոլոր քննարկումներին, նիստերին և խորհրդակցություններին, որոնք որ կլինեն»,- ասաց խոսնակը: Նիկոլ Փաշինյանը տանն է մեկուսացված, ըստ Մանե Գևորգյանի, այլ հաստատություն տեղափոխվելու անհրաժեշտություն չկա:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ այսօր հայտարարել է վարչապետը:

«Ես կռահում եմ, թե որտեղ և երբ եմ վարակվել: Վարկվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում: Համոզմունք կա, որ այդ մի դեպքի հետ է կապված: Այդ մատուցողի մոտ ևս կորոնավիրուս հաստատվել է », – ասել էր Փաշինյանը:

 

Նարեկ Կիրակոսյան