Մինչ մենք պատրաստվում էինք պարզաբանում պահանջել ԱԳՆ-ից, արտգործնախարարը հերքեց ռուս գործընկերոջ հայտարարությունը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։ Նա շեշտեց՝ հարց է առաջանում՝ ո՞ր արտաքին գործերի նախարարին հավատալ։ Մարուքյանն ասաց, որ ինքը հավատում է ՀՀ արտգործնախարարին։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու Սերգեյ Լավրովը հայտարարություն արեց, թե կա փաստաթուղթ, որը …

