Ռուսական ФСБ-ի ազդեցությունը՝ Հայաստանի ԱԱԾ-ի վրա․ ինչո՞ւ է Վանեցյանը դեմ լյուստրացիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 14:42
Գյումրիում ՔՊ-ն ցածր վարկանիշ չունի, 2021-ի ընտրությունները բարձր վարկանիշի մասին էին. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 14:33
Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսը
12.12.2024 | 14:23
Թրամփը Սի Ցզինպինին հրավիրել է իր երդմնակալությանը․ CBS News
12.12.2024 | 14:12
Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը․ ՀՀ ՊՆ
12.12.2024 | 14:04
ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ով նոր հարձակման հավանականության մասին
12.12.2024 | 13:53
Աշխարհում գրանցված ծնունդների թիվն աճում է, սակայն 150 միլիոն երեխա դեռևս «անտեսանելի» է․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ երեխաների իրավական կարգավիճակի մասին
12.12.2024 | 13:44
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինային ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցությանը նախապատրաստելու ծրագրի մասին
12.12.2024 | 13:35
Խաղաղության պայմանագրի 2 կետում բաց հարցեր ունենք․ Ադրբեջանի ԱԳ նախարար
12.12.2024 | 13:33
Ռանչպարի սահմանային հատվածում փշալար կա վնասված, ոտնահետքեր են հայտնաբերվել
12.12.2024 | 13:24
Կադիրովը պնդում է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Չեչնիայի ՆԳՆ հատուկ գնդի զորանոցի վրա
12.12.2024 | 13:15
Մոսկվայում ընթանում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը․ ՀՀ-ն ներկայացնում է Մհեր Գրիգորյանը
12.12.2024 | 13:13
Հեսա Նոր տարի է գալիս, կսկսեն ասել՝ 7 օրվա բուդը կերանք, մտածում էինք էս տարի չենք թունավորվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:04
Թբիլիսիում ցուցարարներին պետական հատվածի աշխատողներ են միացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:01
Շիրակի մարզպետն ազատվեց աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:53
Կառավարության սրահների լույսերը վառած են, միացնող-անջատողն ասում ա՝ պետական փող ա, էլի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում 20 տարի աշխատած Արթուր Վանեցյանը «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ կեղծ պնդում է որակել այն փաստը, որ ՀՀ ԱԱԾ-ն ռուսական Անվտանգության դաշնային ծառայության ազդեցության ներքո է․ «Ռուսական ազդեցություն ՀՀ ԱԱԾ-ի վրա երբևիցե չի եղել»։

Ըստ Վանեցյանի՝ հակառուսական քարոզչություն իրականացնողներն են ՀՀ ԱԱԾ-ին ռուսականի հետ կապում։ Այն, որ Հայաստանի անվտանգության մարմինը ռուսական ուղղակի ազդեցության ներքո է, ըստ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի՝ փաստում է այն հանգամանքը, որ Հայաստանի ԱԱԾ աշխատակիցները կրթություն են ստանում Ռուսաստանում, մասնավորապես՝ ФСБ-ի ակադեմիայում․ «Դա շատ որոշակի ուղղվածության բուհ է, որտեղ մարդիկ մի որոշակի ուղղությամբ են մտածում և կրթում իրենց սաներին։ Հասկանալի է, որ այդ սաներն էլ ավարտելով, նախ՝ անձնական կապերով, աշխարհայացքի և մտածողության բերումով իրենց կրթության կրողներն են։ Արդեն իսկ սրանով անհնար է, որ Հայաստանի ԱԱԾ-ն ուղղակիորեն չունենա ռուսական մտածողության և ռուսական աշխատանքային որակի ազդեցությունը»։

ԱԱԾ կայքում դեռ 2019-ի փետրվարին՝ Վանեցյանի պաշտոնավարման օրոք տեղադրված այս հայտարարությունում նշվում է, որ ԱԱԾ-ում ծառայության ընդունվել ցանկացողների համար կազմակերպվում է ուսուցում Ռուսաստանի առաջատար մասնագիտական բուհերում՝ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ակադեմիայում, Կալինինգրադի ու Կուրգանի սահմանապահ ինստիտուտներում, Պահպանության դաշնային ծառայության Օրյոլի ակադեմիայում։ Ընդունվելու համար հայերենից բացի պարտադիր է ռուսերենը։ Վարդան Հարությունյանն ասում է՝ որպեսզի ռուսական ազդեցությունը ԱԱԾ-ի վրա վերանա, հարկ է աշխատակիցների համար ստեղծել ուսումնական ծրագիր Հայաստանում․ «Եվ չենք ունենա մենք ԱԱԾ աշխատակիցներ, որոնք տարիներ շարունակ՝ 4-5 տարի սովորել են Ռուսաստանում, և այնտեղից վերադառնում են Հայաստան որպես գործուղված աշխատակիցներ։ Պարտավոր ենք կտրել մեր պորտալարը ռուսական հատուկ ծառայություններից, ոչ թե այն պատճառով, որ չենք սիրում Ռուսաստանին, այլ այն  պատճառով, որ Հայաստանը պետք է ունենա իր սեփական ԱԱԾ-ն, որը չպետք է հաշվետու կամ կախման մեջ լինի, վախենա մեկ այլ ծառայությունից, ինչպիսին ռուսական ФСБ-ն է»։

Ըստ իրավապաշտպանի՝ ՀՀ ԱԱԾ-ի վրա ռուսական ազդեցությունը կարող էր բացահայտվել, եթե լյուստրացիա տեղի ունենար ուժային այդ կառույցում։

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը որպես ԱԱԾ տնօրեն դեմ է արտահայտվել լյուստրացիայի գաղափարին, նշելով․ «Բացառվում է, որ Ազգային անվտանգության ծառայության բոլոր փաստաթղթերը գաղտնազերծվեն և հրապարակվեն։ Ես դրա դեմ ամենամեծ պայքարողը կլինեմ, եթե նման որոշում կայացվի։ Երկրում բան չի փոխվել, նույն ՀՀ-ն է»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը շաբաթներ առաջ սոցցանցի էջում անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Վանեցյանի հեռացմանը, գրել էր․ «Իսկ կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու փաստը: Իսկ կարո՞ղ է պարզվել, որ Փաշինյանը պարզել է նաև հավաքագրման պայմանները»։

Ապա Հրաչյա Հակոբյանը շեշտել էր՝ համաշխարհային պրակտիկան անպիսին է, որ օտարերկրյա գործակալներին բռնում և դատում են, երբ ուզում են հավաքագրող երկրի հետ հարաբերություն փչացնել: Եթե ոչ, գործակալին չեզոքացնում են, որ նա ուղղակի չկարողանա գործել․ «Իսկ Հայաստանը չի ուզում հարաբերություններ փչացնել ոչ մի երկրի հետ»,- նշել էր Հակոբյանը։

Արդյոք ռուսական հատուկ ծառայությունները նկատի ունի, Հակոբյանը չէր հստակեցրել։ Հրանուշ Խառատյանը չի բացառում, որ հենց ռուսական ազդեցությունը չբացահայտելու նպատակով է  լյուստրացիային ընդդիմանալը․ «Եթե ԱԱԾ-ում մինչև այսօր նախորդ աշխատանքի լյուստրացիա չկա, մենք դժվար թե կարողանանք դատել այսօրվա ԱԱԾ-ի աշխատանքի որակական փոփոխության մասին։ Մենք չենք կարող ասել՝ նրանք ուղղակի ժառանգորդում են ամբողջ անցյալի քաղաքական, մասնագիտական, աշխատանքային որակները, թե փոփոխություն կա։ Ես կարծում եմ՝ Վանեցյանն ինքն էլ է էդպես կարծում, որ ԱԱԾ-ն դա նախևառաջ քաղաքական պատժիչ մարմին է, և սա իրոք ռուսական մոտեցում է»։

Ռուսաստանի քաղաքական իշխանությունը Դաշնային անվտանգության ծառայության խողովակով քաղաքական խնդիրներ է լուծում հարևան պետություններում։ Վարդան Հարությունյանը Հայաստանի պարագայում բերում է ՄԱԿ-ում բացառապես ռուսական շահին համահունչ քվեարկությունների ավանդույթը․ «Ե՛վ տնտեսական լծակներն օգտագործելով, և՛ հատուկ ծառայությունների լծակներն օգտագործելով, և՛ 5-րդ շարասյունն ունենալով Հայաստանում, այո՛, Ռուսաստանը թույլ չի տալիս Հայաստանին կտրվել իր պորտալարից»։

Այն, որ Դաշնային անվտանգության ծառայության ազդեցությունը քայքայիչ ավարտ է ունենում պետությունների համար, ցույց են տվել 2014-ից բռնկված ռուս-ուկրաինական հակամարտությունն ու ռուսական ներխուժումը Ուկրաինա, փաստում է Հարությունյանը․ «Ուկրաինա-ռուսական պատերազմի ընթացքում պարզվեց, որ իրենք չունեն ԱԱԾ, որ իրենց ԱԱԾ-ն վերից վար ռուսական է։ Պատերազմի ընթացքում նրանք նույնիսկ չէին կարողանում պատերազմական գործողություններ ծրագրել, որովհետև նրանք չէին վստահում հենց իրենց աշխատակիցներին։ Չէր կարող Ուկրաինայում լինել մեկ վիճակ, Հայաստանում՝ բոլորովին այլ»։

Ըստ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի, ՀՀ ԱԱԾ-ն, որ ուղղակիորեն ԽՍՀՄ ՊԱԿ-ի ժառանգորդ ռուսական անվտանգության ծառայության նյութերի ուղղակի կրողն է, անկախության տարիներին փորձ չի արել ազատվել ռուսական քաղաքական և քաղաքակրթական ժառանգությունից։

«Այսինքն՝ ագենտուրայի պատրաստումը, ագենտների որակի, աշխատանքային փորձը, փոխանցվել է և աշխատանքային մասնագիտական ժառանգորդման, և որոշակի քաղաքական աշխարհայացքային դաշտում։ Որքան ինձ հայտնի է՝ Հայաստանում այդպիսի որակական խնդիր չի ձևակերպվել և նոր սկզբունքներ չեն կիրառվել»։

Լյուստրացիային, որպես կանոն, դեմ են ԱԱԾ-ում աշխատածները, որոնք մտածում են՝ այն իրենց դեմ  գործիք է, մինչդեռ իրականում լյուստրացիան հասարակության համերաշխության իմաստ ունի,  նշում է  Վարդան Հարությունյանը․ «Մեր ԱԱԾ աշխատակիցները շարունակում են մնալ խիստ սովետական, ԿԳԲ-ական պատկերացումների շրջանակներում, որ ամեն ինչ պետք է մնա փակ, ամեն ինչ պետք է լինի գաղտնի, իրենց լավ են զգում գաղտնիության պայմաններում»։

Հայաստանի ԱԱԾ-ն իրեն ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի և ՊԱԿ-ի իրավահաջորդը չի կարծում, հակառակը, ստեղծման տարեթիվ նշում է 1918 թվականը՝ Առաջին Հանրապետությունը։ Մինչդեռ Վարդան Հարությունյանը կասկած անգամ չունի՝ իրականում ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեն 90-ականներին բաժանվել է անկախացած պետությունների վրա, և այդ պետություններում գործող անվտանգության կառույցների ենթակայությունը ռուսական կառույցի նկատմամբ պահպանվել է։

Հատկանշական է, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակցի օրը նշվում է դեկտեմբերի 20-ին, այն նույն օրը, երբ հիմնադրվել է խորհրդային անվտանգության առաջին օրգանը՝ ՉԷԿԱ-ն կամ «Համառուսական արտակարգ հանձնաժողովը»։ ԱԱԾ տնօրեն նշանակվելուց օրեր անց խմբագիրների հետ հանդիպմանը Արթուր Վանեցյանը դեմ էր արտահայտվել ԱԱԾ աշխատակցի օրը փոխելուն, հիմնավորելով, թե այն խորը ավանդույթ է։

 

Ռոբերտ Անանյան