Թեժ գծի հեռախոսահամարներին ուղղված ահազանգերի զգալի մասը պայմանավորված է արտակարգ դրությամբ։ Այս մասին այսօր «Ընտանեկան բռնության դեպքերի աճն արտակարգ դրության ժամանակ» թեմայով տեսաքննարկման ընթացքում նշեց ՄԻՊ Հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Նինա Փիրումյանը։ «Մարտի 16-ից ի վեր՝ ունեցել ենք 15 ահազանգ։ Դրանց մեծամասնությունը՝ 11 դեպքը, վերաբերել են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության գործադրմանը։ Մեկական դեպք …

