Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսին ու երկու երկրների իշխանությունների մասնակցությամբ պարբերաբար տեղի ունեցող քննարկումներին: ԱՀ նախագահը գրել է. «Խորապես հասկանալով մեր հասարակության անհանգստությունները՝ պայմանավորված ադրբեջանա-արցախյան հիմնախնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ պարբերաբար տեղի ունեցող քննարկումներով՝ մեկ …

