Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը Հայաստանի համար խիստ առաջնահերթություն է․ ԱԳ նախարար

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթն Արևելյան գործընկերության՝ տեսաժողովի ձևաչափով անցկացված նախարարական համաժողովին՝ ստորև․

«Շատ ուրախ եմ այս վիրտուալ ձևաչափով «հանդիպելու» իմ բոլոր գործընկերներին և հույս ունեմ, որ ի վերջո մոտ ապագայում կկարողանանք առդեմ հանդիպել:

Այս համաժողովը շատ լավ հնարավորություն է մյուս շաբաթ կայանալիք ղեկավարների տեսաժողովին ընդառաջ մտքեր փոխանակելու առումով: Եվրոպայի արևելյան հատվածը հանդիսացող Արևելյան գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա, որոնք հանդիսանում են Արևելյան գործընկերության ուժը և, հետևաբար, պետք է վեր դասվեն աշխարհաքաղաքական նկատառումներից՝ մնալով 2020-ից անդին օրակարգի զարգացման միավորող ուժն ու անկյունաքարը: Ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները, անկախ արդարադատությունը, մամուլի, հավաքների ազատությունը եվրոպական արժեքները կրող ընդհանուր տարածքի կարևորագույն հիմնասյուներից են: 2018թ. Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը և մեր Կառավարության՝ հեղափոխության արժեքների նկատմամբ հանձնառության հետևողականությունն արտահայտում են մեր հավատարմությունը եվրոպական արժեքները կրող այս ընդհանուր տարածքին, որը, հավատացած ենք, որ չի քայքայվի: Արևելյան գործընկերության բազմակողմ հարթակը նաև համալրում և նպաստում է Արևելյան գործընկերության յուրաքանչյուր պետության՝ ԵՄ-ի և ԵՄ անդամ պետությունների հետ իր երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Ուստի, հաշվի առնելով Արևելյան գործընկերության կարևորությունը՝ անհրաժեշտ է պահպանել և առավել խթանել դրա շարունակականությունը և ամբողջականությունը։

Արևելյան գործընկերության ցանկացած մասնատում կխարխլի այս ծրագիրը։ Բայցևայնպես, սա չի նշանակում, որ տարբերակման սկզբունքը կամ «ավելին ավելիի դիմաց» մոտեցումը չպետք է կիրարկվեն․ տարբերակումը և ներառականությունը միմյանց չեն բացառում: Մենք ողջունում ենք Եվրոպական հանձնաժողովի և Բարձր ներկայացուցչի՝ 2020թ.ից անդին Արևելյան գործընկերության քաղաքականության վերաբերյալ համատեղ կոմյունիկեն և բարձր ենք գնահատում դրանում ԵՄ պատրաստակամության ընդգծումը՝ աջակցելու գործընկեր երկրներին «առողջապահական հաստատությունների և առողջապահության էլեկտրոնային համակարգի արդիականացման, բուժանձնակազմի վերապատրաստման և մատչելի բժշկական օգնության տրամադրման և հասարակության տարբեր շերտերի համար այդ ծառայությունների հասանելիության խթանման հարցում»:

Մենք նաև ողջունում ենք դիմադրողականության ամրապնդման օրակարգը հինգ հիմնական ոլորտներում, որոնք իր ելույթում առանձնացրեց հանձնակատար Վարհեին: Հայաստանի համար կարևորագույն առաջնահերթություն է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: Հայաստանը արդյունավետորեն իրականացնում է ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերը: Մենք ներգրավված ենք անդամ երկրների հետ անհատական երկխոսության մեջ՝ ցույց տալու մեր աշխատանքը և մեր ձեռքբերումները, որոնք արդարացնում են մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունը, ինչն էլ, լիահույս ենք, որ շուտով տեղի կունենա: Նոր տիպի կորոնավիրուսն առաջին լուրջ մարտահրավերն է, որին բախվում է Արևելյան գործընկերությունն իր երկրորդ տասնամյակ թևակոխելուց հետո: Այնուամենայնիվ, այս համավարակը ևս մեկ անգամ ի ցույց դրեց միջազգային համագործակցության և բազմակողմանիության կարևորությունը վերազգային սպառնալիքներն արդյունավետ հասցեագրելու առումով:

Համատեղ ուժեր են հարկավոր հաղթահարելու այս ճգնաժամը: Այս առումով, կցանկանայի դրվատանքի խոսքեր հայտնել ԵՄ-ին Արևելյան գործընկերության տարածաշրջանի անմիջական կարիքներին և սոցիալ-տնտեսական վերականգնմանն ուղղված արտակարգ օգնության փաթեթի մոբիլիզացման համար: Մեր կառավարությունը և հայ ժողովուրդը սա շատ բարձր են գնահատում: ԱլԳ պետություններին ուղղված ԵՄ աջակցությունը մինչ օրս ամենամեծն է. մասնավորապես Հայաստանի համար ԵՄ-ն հայտարարել է 92 միլիոն եվրոյին համարժեք աջակցության փաթեթ, որը ներառում է ինչպես նոր, այնպես էլ արդեն իսկ գոյություն ունեցող, սակայն վերաուղղորդված միջոցներ: Սա համերաշխության շատ ուժեղ դրսևորում է: Մենք նաև բարձր գնահատում ենք “V4EastSolidarity” ծրագրի մեկնարկը և անդամ երկրների անհատական աջակցությունը, մասնավորապես՝ Լիտվայի, Բուլղարիայի, Նիդերլանդների և Լեհաստանի կողմից։ Անչափ շնորհակալ ենք: Հայաստանի արձագանքն այս համավարակին ներառում է մի քանի շերտեր, այդ թվում՝ ներդրումների իրականացում առողջապահության ոլորտում, աջակցության ցուցաբերում սոցիալապես անապահով խավերին և օգնություն գործարար շրջանակներին՝ հաղթահարելու ճգնաժամը և պահպանելու աշխատատեղերը։

Այսօրվա դրությամբ կառավարության սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթը կազմում է 150 մլրդ ՀՀ դրամ, ինչը հավասար է ավելի քան 300 մլն եվրոյի։ Կառավարությունն արդյունավետորեն իրականացրել է օգնության 18 ծրագիր/գործողություն՝ հասցեագրելու համաճարակի ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական հետևանքները։ Այդ ծրագրերը գտնվում են իրականացման փուլում: Միաժամանակ նաև կազմում ենք միջնաժամկետ գործողությունների հետագա համապարփակ ծրագիր՝ ներկայացնելով մեր քաղաքականությունն ու միջոցառումները: Մենք նաև հրավիրել ենք ԵՄ-ին՝ սկսելու քաղաքականության շուրջ երկխոսություն` ներառական և կառուցողական հարթակ ստեղծելու նպատակով, որտեղ Եվրամիությունը և նրա հաստատությունները կարող են ներգրավվել և նպաստել համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված միջնաժամկետ գործողությունների ծրագրի ձևավորմանը և հետագա իրականացմանը: Իսկապես, համավարակի տարածման հետ մեկտեղ կա նաև «տեղեկատվական համավարակ» (“infodemic”), և այն նույնպես պետք է հասցեագրվի։ Ներկայացվել են որոշ գաղափարներ և առաջարկներ, թե ինչպես մոտենալ այդ խնդրին, որոնք վերաբերում են նաև հաղորդակցության օգտագործմանը, հեռուստատեսությանը և այլ միջոցների։ Դրանք շատ հետաքրքիր գաղափարներ են, որոնք մենք պատրաստ ենք դիտարկել և քննարկել մեր գործընկերների հետ։

Ապատեղեկատվությունն ավելին է, քան համավարակի վերաբերյալ փաստերի պարզ աղավաղում։ Մենք չենք ողջունում, երբ նոր տիպի կորոնավիրուսն օգտագործվում է մարդու իրավունքների նկատմամբ բռնաճնշումներ իրագործելու և ատելության խոսք տարածելու համար: Տարածաշրջանային կայունության և խաղաղության առնչությամբ, այդ թվում համավարակի ժամանակ, Հայաստանը միացել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադարի հաստատման կոչին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեկտեղ հանդես ենք եկել համատեղ հայտարարությամբ, որում համանախագահներն ընդգծել են հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ստեղծված իրավիճակում սադրիչ գործողություններից զերծ մնալու կարևորությունը և կոչ արել կողմերին ձեռնարկել հետագա միջոցառումներ լարվածության նվազեցման ուղղությամբ։ Սակայն մենք ականատես ենք լինում համավարակի ժամանակ լայնածավալ զորավարժությունների անցկացմանը և Հայաստանին ուղղված անթաքույց պատերազմական սպառնալիքների: Այս գործողություններն ունեն սադրիչ բնույթ և չեն նպաստում լարվածության նվազեցմանը:

Անդրադառնալով հակամարտություններին՝ պետք է նշեմ, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ուրույն անվտանգության միջավայրը, մշակութային և պատմական համատեքստը, հանգուցալուծման տարբեր դինամիկան և բովանդակությունը, որոնց հիման վրա էլ պետք է այն դիտարկվի: Հակամարտությունների հարցին անդրադառնալիս տարբերակումն անհրաժեշտ է»։