ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել

Լուրեր

04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև անցկացված երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են պաշտպանության ոլորտում վերջին տարիներին իրականացված ծրագրերը և քննարկվել համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։ ԱՄՆ-ը հայտնել է, որ կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին և բանակի կերպափոխման գործընթացին։
ՊՆ-ի հաղրդագրությունը՝ ստորև․
Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները:
Խորհրդակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Շնեյդերը, ԱՄՆ պատերազմի դեպարտամենտի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։
Ամփոփվել են վերջին տարիների ընթացքում ՀՀ և ԱՄՆ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը։ Ուսումնասիրվել է համագործակցության բոլոր ուղղություններով փոխգործակցության զարգացման առկա ներուժը։
Գեներալ-մայոր Երոյանը, ամփոփելով խորհրդակցությունների արդյունքները, ընդգծել է, որ նշված բոլոր ուղղություններով համագործակցությունն իրականացվում է ՀՀ զինված ուժերի կերպափոխման գործընթացի շրջանակում։
ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ դրա շրջանակում իրականացվող բանակի կերպափոխման գործընթացներում ներդնելով իր խորհրդատվական, փորձի փոխանակման, նաև այլ ուղղություններով աջակցության ծրագրերի ամբողջ կարողությունը։
Խորհրդակցությունների ավարտին կողմերը ստորագրել են կատարված աշխատանքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ արձանագրություն։