Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին

Լուրեր

19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
Բոլորը

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի և հայրենազրկման տարելիցի կապակցությամբ արցախցիները նախաձեռնել են լռության և հիշատակի երթ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հիշատակին։ Պաշտոնական տվյալներով զոհերի թիվը 200 է։ ​

«Արցախի մայրություն» ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը վերհիշել է երեք տարի առաջ տեղի ունեցածը և նշել` կարևոր է Արցախի համար զոհվածների հիշատակը վառ պահել․ «Ամսի 19-ին սկսվեցին առաջին պայթյունները Ստեփանակերտի վրա։ Մենք եղել ենք շրջապատված ինը ամիս… Այս երթը ստիպում է մեզ ուժեղանալ, ավելի համախմբվել։ Մենք պարտավոր ենք հիշել մեր տղաների զոհաբերությունը, հերոսությունը, ովքեր զոհվել են մեզ համար։ Բոլոր տղաները, ովքեր զոհվել են 88-ից մինչև այսօր, իմ տղաներն են, մեր տղաներն են… Մենք պարտավոր ենք այսօր երդում տալ նրանց առջև՝ նայելով նրանց աչքերին ասել, որ մենք ձեզ հիշում ենք և մենք շարունակելու ենք այս պայքարը, որովհետև մենք իրավունք ունենք ապրել մեր հայրենի երկրում՝ Արցախում, մեր հողում»:

Արցախի Հանրապետության նախկին պաշտոնյա Անահիտ Հակոբյանի խոսքով` կարևոր է խոսել արցախցիների իրենց տներ վերադարձի իրավունքի մասին․ «Ցավալի փաստ է՝ այսօր Արցախի կորստից հետո արդեն երրորդ տարելիցն է, որ մենք մեր հայրենիքում չենք գտնվում։ Այս օրը՝ սեպտեմբերի 19-ին, Արցախը կամ մեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ենթարկվեց ադրբեջանական ագրեսիային… Մենք զրկվեցինք մեր էթնիկ տարածքներից։ Մեզ կտրել են ամեն ինչից՝ և՛ իրավական դաշտից, և՛ քաղաքական դաշտից, ոչ մի բանակցային սեղանին Հայաստանի Հանրապետության անունից Արցախի վերադարձ կամ Արցախի հարց չի քննարկվում, մենք որոշել ենք մեր հիշատակի տուրքը մատուցել մեր բոլոր արցախյան պատերազմի զոհերին, գլուխ խոնարհել նրանց առջև»:

ԱԺ նախկին պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն էլ նշել, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցածը ցեղասպանության դրսևորում էր․ «Դա միայն հայերի նկատմամբ իրականացված հարձակում, ագրեսիա կամ ֆիզիկական ոչնչացում չէր, դա բռնագաղթ էր, դա մշակութային, հոգևոր, կրոնական ցեղասպանություն էր։ Գլխավոր երթը, որը նախատեսված է այս օրերին նահատակված մեր հայորդիների ծնողների կողմից, երկու ուղերձ ունի․ առաջինը՝ մշտապես պետք է հիշել բոլոր այն նվիրյալներին, ովքեր հայրենիքի ազատության, անկախության և պաշտպանության համար տվել են ամենաթանկը՝ իրենց կյանքը։ Երկրորդը՝ սա պայքարի մասին է, պայքար՝ չհամակերպվածության և Արցախի ժողովրդի իրավունքների լիարժեք իրացման մասին»։

 

Նարեկ Կիրակոսյան