Եթե Իրանը մտահոգություններ ունի, առաջին հերթին պետք է Բաքվին պահանջ ներկայացնի․ Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի հետ

– Պարո՛ն Պապյան, երեկ Թեհրանում ՀՀ դեսպանատան դիմաց Հայաստան-Իսրայել հարաբերությունների դեմ, մասնավորապես՝ Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու կապակցությամբ բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Նախ՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ինքնին այս ակցիան՝ ինքնիշխան պետություն Հայաստանի՝ այլ պետության հետ հարաբերություններ կառուցելու որոշման դեմ։

– Ես կասեի, որ երկկողմ հարաբերությունները առաջին հերթին վերաբերում են այդ երկու երկրներին, մասնավորապես՝ Հայաստանին և Իսրայելին, և զարգացնելով այդ հարաբերությունները՝ դրանք բնավ ուղղված չեն եղել և չեն լինի երրորդ պետության դեմ, մասնավորապես՝ Իրանի։ Եթե Իրանը գտնում է, որ Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելը ինչ-որ խնդիրներ կարող է առաջացնել, նման պահանջ առաջին հերթին պիտի Բաքվին առաջադրի, որը սերտ դիվանագիտական հարաբերություններ ունի, վաղուց ի վեր ունի դեսպանատուն Թել Ավիվում, իսկ Իսրայելը՝ Բաքվում։ Բացի այդ՝ Ադրբեջանը հանդիսանում է Իսրայելի ռազմական տեխնիկայի հիմնական գնորդներից մեկը, այդ թվում՝ տեխնիկայի, որն ակնհայտորեն ուղղված է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դեմ, մասնավորապես՝ երկար տարածություններ անցնող, երկար ժամանակ օդում մնացող դրոնները։ Հետևաբար՝ ես կարծում եմ, որ սա տեղում հրահրված, առանձնապես ոչ խելամիտ քայլ է, որովհետև այդ պարագայում մենք պիտի նաև նմանատիպ հարցումներ կատարենք Թեհրանին։ Քանի որ Երևանի և Թեհրանի հարաբերությունները, կարծում եմ, խարսխված են փոխադարձ շահի վրա, այդ ուժերը, որոնք, հույս ունեմ, իշխանության կողմից չեն հրահրվում, պարզապես հակաիշխանական տարրերի կողմից, այդ ուժերը պետք է ավելի զուսպ լինեն։ Բայց նաև ասեմ, որ առաջին դեպքը չէ։ Ժամանակին՝ դեռևս 1990-ական թվականներին, երբ ես Թեհրանում էի աշխատում կամ ղեկավարում էի այդ ուղղությունը, նման դեպքեր էլի են եղել։

– Նշում եք, որ ակցիան կարող է հրահրված լինել։ Իսկ մտահոգություն չկա՞, որ դա Թեհրանի պաշտոնական վերաբերմունքի արտահայտում էր։

– Այո՛, մտահոգություն կա։ Դրա համար կոչ եմ անում, եթե նման մտահոգություն ունի Թեհրանը, պիտի արդարամտորեն նույն վերաբերմունքը այլ երկրների հանդեպ ևս ցուցաբերի։ Օրինակ՝ ՌԴ դեսպանատան առջև վառի Իսրայելի դրոշը և ասի՝ ինչո՞ւ Ռուսաստանը դեսպանատուն ունի Թել Ավիվում։ Նորից կրկնեմ՝ հատկապես Բաքվի պարագայում։ Պիտի հիշեցնեմ, որ Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները՝ և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումով շատ ավելի ընդգրկուն և խորն են։ Կրկնում եմ՝ Բաքուն գնում է կատարում Իսրայելից Իրանի դեմ, իսկ մեր քայլերը բնավ Իրանի դեմ, այլ մեր շահերին են համապատասխանում։

– Իսկ ի՞նչ արձագանք պետք է լինի Երևանի կողմից։ Իրանը բավական սերտ գործակցում է Ադրբեջանի հետ, և Հայաստանը, կարծեք, կարծիք չի հայտնում երրորդ երկրի հետ Թեհրանի հարաբերությունների առնչությամբ։

– Ես չեմ կարծում՝ որևէ արձագանք պիտի լինի, որովհետև դա վերաբերում է երկկողմ հարաբերություններին։ Պարզապես Երևանը այս փաստը պիտի ի գիտություն ընդունի և մտքի մեջ պահի, երբ կգա պահը, հիշեցնի Թեհրանին։ Այսինքն՝ Երևանը պիտի շարունակի առաջնորդվել իր ազգային, պետական շահով, և ոչ թե հարևան երկրի քաղաքականությամբ։

– Եթե վերադառնանք հրահրված լինելու վարկածին, Ձեր կարծիքով, եթե իսկապես այդպես է, սա կարող է որևէ բացասական ազդեցություն ունենալ հայ համայնքի վրա։

– Էական ազդեցություն չի կարող ունենալ, բայց այն, որ վերջին տարիներին նկատելի են և՛ Բաքվի, և՛ Թել Ավիվի կողմից որոշակի հակահայկական հրահրումները իրանական հասարակության ներսում և, բնականաբար, նաև տրամադրության փոփոխությունները, դրանք նկատելի են և շարունակվելու են։ Շատ երկրներ, մասնավորապես՝ նույն Ադրբեջանը շահագրգռված են թուրքախոսների մեջ ներարկել, այսպես ասած, ադրբեջանական ինքնություն, իսկ եթե շատ-շատ հնարավոր լինի՝ այդ երկիրը տրոհելու։ Ամեն երկիր առաջնորդվում է իր շահերով։ Եվ եթե մենք նայում ենք Ադրբեջանական հանրապետության դասագրքերը և դրանցում հրատարակված քարտեզները, մարդիկ մինչև Ղազվին, երբեմն՝ մինչև Թեհրան նշում են Ադրբեջան, և Ադրբեջանի Հանրապետությունն ակնկալություններ ունի Իրանի տարածքի նկատմամբ, բայց մենք տեսնում ենք, որ Թեհրանի կողմից համարժեք հակադարձում չկա։ Հետևաբար, նորից եմ կրկնում, այս պարագայում մի քիչ անհասկանալի է ՀՀ դեսպանատան բացման նման սուր ընկալումը, եթե, իհարկե, դա պետականորեն հրահրված լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան