Դա սիրահարվածության պես է. Արոնյանը՝ Clutch Chess-ի 1/4 եզրափակչի վճռորոշ պարտիայում հաղթանակի մասին

Լուրեր

31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
Բոլորը

Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանն, ինչպես հայտնի է, դուրս է եկել Clutch Chess օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչ՝ 10-8 հաշվով առավելության հասնելով ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ. գրում է armsport.am-ը:

«Ես ու Սաշան NBA-ի մեծ երկրպագուներ ենք: Սա փլեյ-օֆֆ փուլում «Բոսթոն Սելթիկսի» 7-րդ խաղն էր: Մենք ապրում ենք այպիսի պահերի համար: Կարծում եմ՝ թե՛ ես, թե՛ մրցակիցս վայելեցինք խաղը: Մեր կարիերայի ընթացքում մենք շատ անգամներ ենք կոտրել միմյանց սրտերը՝ հաղթելով վճռորոշ պարտիաներում»,- ասել է Արոնյանը խաղից հետո:

Նա քառորդ եզրափակչի վճռորոշ պարտիայում իր հաղթանակը համեմատել է սիրահարվածության հետ.

«Անհավանական զգացողություններ են: Սա սիրահարվածության պես է: Այն կյանքում ընդամենը մի քանի անգամ կարող ես զգալ: Արյունը շատ արագ «վազում» է մարմնիդ միջով, և ոչ մի այլ բանի մասին չես կարողանում մտածել: Սա հիանալի զգացմունք է, և ես գիտեմ, որ դուք ինքներդ էլ այն ապրել եք: Կարծում եմ՝ հենց սրա համար ենք մենք շախմատ խաղում», – ասել է Արոնյանը:

Սենթ-Լյուիսի ակումբի կողմից կազմակերպված Clutch Chess մրցաշարի կիսաեզրափակչում Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը: Կիսաեզրափակչի մյուս զույգը կկազմեն Ուսելի Սոն և Ֆաբիանո Կարուանան: