Թուրքիան պատրաստվում է գազատար կառուցել՝ Նախիջևանին գազ մատակարարելու համար

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Թուրքական պետական Botaş գազային օպերատորը գազատարի կառուցման մրցույթ է հայտարարել, որը բնական վառելիք պետք է մատակարարի Նախիջևանին։ Գազի մատակարարման այս նոր ուղին կսահմանափակի իրանական գազի վաճառքը Ադրբեջանին։ Այս մասին գրում է Eurasianet կայքը։

«Գտնվելով Իրանի ու Հայաստանի միջև և ունենալով շատ փոքր սահման Թուրքիայի հետ՝ Նախիջևանը երկար ժամանակ ներքին սպառման էներգիայի արտադրության համար օգտագործել է իրանյան գազ։ Շարժը սկսվեց փետրվարին, երբ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները հայտարարեցին, որ պատրաստվում են արագացնել գազամուղի կառուցումը, որը դադարեցվել է 2010թ-ին, երբ կառուման համաձայնագիրն էր կնքվել»,- նշվում է հոդվածում։

Botaş-ի հայտարարած մրցույթով նախատեսվում է այնպիսի գազամուղի կառուցում, որն անցնելու է 80 կմ՝ Իգդիր քաղաքից մինչև Նախիջևանի սահման։ Գազամուղի թողունակությունը 2 մլրդ խորանարդ է, որը 4 անգամ գերազանցում է Նախիջևանի պահանջարկը։ Ըստ հոդվածի՝ նախագծման աշխատանքներն 2021թ-ի սկզբին պիտի ավարտվեն, այն  նշանակում է, որ գազամուղը կարող է կառուցվել ու գործել 2022թ-ից։

Նախիջևանը իրանական գազը ստանում է 2004թ-ին Բաքվի ու Թեհրանի միջև կնքված փոխանակման համաձայնագրով, որի համաձայն  Ադրբեջանը գազ է մատակարարում Իրանում մեկուսացած Աստարա քաղաքին, որը երկրի ներսում  գազամատակարարում չունի։  Դրա դիմաց Իրանը մատակարարում է Նախիջևանին ծավալի 85 տոկոսը, 15 տոկոս տարբերությունն էլ տարանցման վճարն է, ոը Բաքուն փորձում է վերանայել։ Թուրքայից գազի մատակարարման հեռանկարը այսպիսով, Իրանին կարող է համոզել լինել ավելի հարմարվող ու համաձայնել պայմաններին։

Թուրքիան  էլ  իր հերթին  ևս Իրանից գազ է ստանում, որը մարտի 31-ից  դադարեցվել է , երբ հարձակում եղավ գազատարի  վրա։ Թուրքայի իշխանությունները հարձակման մեջ մեղադրում են PKK-ին՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը։

Մի ամիս առաջ էլ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփասլան Բայրաքթարը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Անկարան պլանավորում է էժան հեղուկ բնական գազ գնել, որպեսզի ստիպի իրեն  գազ մատակարարողներին գները նվազեցնել։

Ստեղծված իրավիճակում  էլ Նախիջևան իրանական գազի մատակարարման կրճատումը, բարենպաստ պայմաններ է ստեղծում Թուրքիայի համար Իրանի հետ բանակցություններում։

Թուրքիան վերջին ամիսներին փորձում է բարելավել իր հարաբերությունները Վաշինգթոնի հետ, որն էլ իր հերթին  ճնշում է Թուրքիային ու Ադրբեջանին՝ պահանջելով նվազեցնել իրենց տնտեսական կապերը Իրանի հետ։

Այսպիսով, հոդվածագիրը եզրակացնում է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից իրանական գազի ներկրման դադարեցումը կամ սահմանափակումը, դուր կգա Թրամփի վարչակազմին, մանավանդ, որ նախորդ տարի ԱՄՆ-ն դարձել է Թուրիքայի գլխավոր գազամատակարարներից մեկը։ Փետրվարին ԱՄՆ –ին բաժին է ընկնում է թուրքական գազի 18 տոկոսը, Իրանին՝ ընդամենը 15 տոկոսը։

Էմմա Չոբանյան