ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկն ապրիլի 6-ին բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի: Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատվել են դաշտային կապի հանգույցներ, ստուգվել է զինծառայողների պատրասվածության աստիճանը։ Առաջադրված խնդիրները կատարվել են լիարժեք, անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն:

