Պետք է դադարել նամակներ գրել «ռուսաց թագավորին»․ Նարինե Դիլբարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանի հետ

– Տիկի՛ն Դիլբարյան, իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրության փոփոխությունների նախագիծ է ներկայացրել խորհրդարան։ Նշում են՝ քանի որ համաճարակի պայմաններում հանրաքվե անցկացնելու հնարավորություն կարող է մեկ տարուց ավելի չլինել, ապա այս կերպ պետք է լուծել ՍԴ ճգնաժամը։ Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը, և արդյո՞ք սա ՍԴ ճգնաժամը լուծելու լավագույն տարբերակն է։

– Այո՛, անկախ համաճարակից՝ կյանքը, մասնավորապես՝ քաղաքական կյանքը, ես կարծում եմ՝ եռում է։ Արդյո՞ք սա լավագույն եղանակն է՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանգուցալուծելու հարցին պատասխանեմ հետևյալ կերպ․ սա ներկա պահին իշխանության համար իրատեսական թվացող միակ եղանակն է։ Հատկապես դրան գումարենք Վենետիկի հանձնաժողովից եկած կարծիքը, որը, ըստ «Իմ քայլի», ամրագրում է այն, որ դա իրավական ճանապարհ է։ Ուստի, ես կարծում եմ, քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, և հնարավորությունը դա է։ Վիճակը նետված է, Սահմանադրական դատարանի խնդիրը գերկարևոր է, որովհետև գիտենք, որ այնտեղ պետք է նաև քննվի Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի սահմանադրականության հարցը, ուստի պետք է ունենալ այնպիսի ՍԴ, որին վստահես։ Այդ տեսանկյունից ընտրված է ամենադյուրին թվացող ուղին։ Ինչո՞ւ դյուրին, որովհետև խորհրդարանում ունի գերմեծամասնություն։

– Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կայացված որոշումը հնարավոր կլինի բացատրել նաև քաղաքական մյուս ուժերին, եթե հաշվի առնենք, որ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։ Այն լեգիտիմ կլինի, բայց արդյո՞ք դա կհամոզի մյուս քաղաքական ուժերին։

– Գիտեք՝ համոզելու տեսանկյունից մենք վաղուց Հայաստանում, երևի, մեծ պրոբլեմ ունենք, որովհետև քաղաքական ներքին համագործակցայնությունը շատ ցածր մակարդակի վրա է։ Բայց կարող եմ հավաստել, որ իշխանությունն այդ համագործակցայնությունը գրեթե չի կարևորում, ուստի այս տեսանկյունից գնալու են ոչ թե օրենքի ոգու, այլ օրենքի տառի սկզբունքով։ Իսկ օրենքի տառն այն է, որ իրենք ունեն խորհրդարանում մեծամասնություն, այդ տեսանկյունից ընդդիմադիր կուսակցությունների համար վերստին բացվում է դաշտ՝ խոսելու այն մասին, որ այս կերպ Սահմանադրական դատարանի խնդրի հանգուցալուծումը բնավ կարող է չմոտեցնել իրենց երազած ՍԴ-ին։ Բայց հետագայում էլի կարող են լինել խութեր, որովհետև պետք է գտնել պատշաճ, համոզիչ թեկնածուների, և նրանց ընտրություններից հետո ուղարկել ՍԴ։ Այսինքն՝ մի կողմից հեշտ է, բայց մյուս կողմից էլ՝ բարդ է, որովհետև էլի բազմաթիվ հարցականներ է առաջացնում, ուստի դժվար է ասել, որ Սահմանադրական դատարանի հետ կապված ճգնաժամն այս կերպ կլուծվի։

– Նշեցիք, որ ՍԴ-ն պատրաստվում է քննել Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի սահմանադրականության հարցը, հուլիսի 7-ին է նախանշված նիստը։ Ի՞նչ որոշում ակնկալել՝ ըստ Ձեզ։

– Որոշումները կարող են տարբեր լինել, նայած, թե ազդեցության նժարները ինչ տեսանկյունից ուժեղ կլինեն։ Բայց ես ուզում եմ մի խնդիր կարևորել, որ ի սկզբանե, երբ Ռոբերտ Քոչարյանին այդ ծավալի մեղադրանք էր առաջադրվում, շատ իրավաբաններ և քաղաքական շրջանակներ նշում էին, որ կարելի էր այլ կերպ կառուցել մեղադրանքը։ Բայց քանի որ, ինչպես նշեցի, համագործակցայնությունը շատ ցածր է ներկա իշխանության և մասնագիտական տարբեր հանրույթների, ուստի, ֆորմալ առումով, կա այն հեռանկարը, որ այդ մեղադրանքը կարող է ճանաչվել ոչ սահմանադրական։ Դա, իհարկե, չի փոխում ամբողջ գործունեությանը տրվող իրավաքաղաքական գնահատականի ճանապարհը, բայց ցույց է տալիս, որ ընտրված ուղին ճիշտ չէր։

– Վերաքննիչ դատարանը 2 մլրդ դրամ գրավի դիմաց փոխեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը։ Ի դեպ՝ գրավի գումարի մեծ մասը ռուսաստանաբնակ հայ գործարարներ են վճարել։ Ձեր կարծիքով՝ այս ընթացքում վերացա՞ն այն խոչընդոտները, որի համար մինչև հիմա մերժում էին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունները։ Նույնիսկ նախկին վարչապետերի երաշխավորությունը չօգնեց։

– Ես կարծում եմ, որ այս որոշումը, և դրան կապեմ այն, որ դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, կարող են ստեղծել նոր իրավիճակ։ «Ժառանգություն»-ն այդ առիթով նաև հայտարարություն է արել, որ Հայաստանում ծագող բոլոր իրավական խնդիրները պետք է լուծվեն իրավական ճանապարհով, իսկ քաղաքական խնդիրները՝ քաղաքական ճանապարհով։ Երբ դու իրավունք ծառայեցնում ես քաղաքականությանը կամ հակառակը, միշտ ձևավորվում են փակուղային իրավիճակներ։ Ուստի, այս տեսանկյունից, եթե այդ պրոցեսը զրոյացել է, մենք ունենք բավական լուրջ հաջողության հեռանկար։ Վերջին մի քանի ամիսներին ինչո՞վ էր զբաղված դատարանը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ անվերջանալի միջնորդությունների քննարկումներով տարբեր ատյաններում, մերժումներով, փաստաբանական թիմի և դատախազության դատավարժանքներով, և դատավարության առումով մենք զրո քայլ ենք կատարել։ Այժմ հնարավորություն է ստեծվում մոտենալու բուն դատավարությանը։ Մեր բոլորի նպատակը Մարտի 1-ին տեղի ունեցածի բացահայտումն էր, բայց այս ամբողջ ընթացքում, երբ դրված էր խափանման միջոցի խնդիրը, մենք ոչ միայն չէինք մոտենում, այլ հեռանում էինք այդ խնդրից։ Ես կարծում եմ՝ պարտադիր չէ, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի մեկուսարանում և ենթարկվի պատասխանատվության, դատարանում հանդես գալը հնարավոր է նաև այս կարգավիճակում։

– Տիկի՛ն Դիլբարյան, ԲՀԿ-ն, հետո նաև ԼՀԿ-ն Հայաստանում ՌԴ դեսպանի հետ հանդիպումներ ունեցան։ Ռուսական առանցքի շուրջ տեղի ունեցող այս իրադարձություններն ինչպե՞ս գնահատել։

– Ես կարծում եմ՝ պետք չէ շատ կենտրոնանալ։ Դավադրությունների տեսությունը մի քիչ վտանգավոր ոլորտ է, և եթե հիշենք նախկին շրջանում էլ հաճախ ընդդիմախոսներին հենց այդ մեղադրանքով են հեռացրել քաղաքական դաշտից։ Բայց մի շատ կարևոր խնդիր կա։ Առաջինը, ինչպես նշեցի, հարցերը, եթե դրանք իրավական են, պետք է տանել իրավական հարթություն, եթե քաղաքական են՝ քաղաքական։ Երկրորդ՝ պետք է դադարել ինչ-որ նամակներ գրել «ռուսաց թագավորին» կամ ստանալ։ Պետք է ձերբազատվել դրանից։ Հայաստանում քաղաքական զարգացումների տրամաբանությունը պետք է որոշի հայ հանրությունը և քաղաքական դաշտը։ Երբ մենք կենտրոնանանք այդ խնդրի ուղղությամբ, կհասկանանք, որ մեզ «ավագ եղբայրներ» պետք չեն։ Իշխանության ոչ իրավաչափ գործողությունները պետք է կանխվեն և քննադատվեն ներքին ուժերի միջոցով, օտար խաղերը բացարձակ անընդունելի են։

– Վաղը Մոսկվայում Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ մեծ զորահանդես է նախատեսվում։ Չնայած նախապես հայտարարվել էր, որ Հայաստանի վարչապետը նույնպես ներկա կգտնվի դրան, այնուամենայնիվ, օրերս առաջ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնի։ Ինչի՞ հետ եք սա կապում։ Սա կարո՞ղ է կապ ունենալ ներհայաստանյան իրադարձությունների, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի գործերի շուրջ զարգացումների հետ։

– Ես գիտեմ պաշտոնական պատճառաբանությունը, որ համավարակով է պայմանավորված։ Ես կարող եմ նշել, որ այո՛, Հայաստանում այսօր զարգացումները շատ վճռական են, և Նիկոլ Փաշինյանը չէր կարող դա թողնել և մեկնել՝ մասնակցելու զորահանդեսին։ Հնչում են նաև կարծիքներ, որ Ռուսաստանը կարող էր կոպիտ ճնշումներ գործադրել և այլն, բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանը, եթե ցանկանար ճնշում գործադրել, ապա կարող էր դա հեռվից էլ անել։ Հուսամ՝ մենք չենք տրվի այդ ճնշումներին։ Բայց, իսկապես, այսօր բացակայել հանրապետությունից՝ կարող է վտանգավոր լինել, որովհետև, ցավոք, ամբողջ երկու տարվա ընթացքում մեզ մոտ համակարգը չփոխվեց, և վարչապետն ավելի շատ մնաց միայնակ գործելու դիրքերում՝ մերժելով համագործակցայնությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան