ԱԺ-ում քննարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ ըստ նախագծի՝ նվիրատուի մասին տեղեկատվությունը հրապարակման ենթակա է այն պարագայում, երբ կա նվիրատուի կողմից գրավոր համաձայնություն։ Մանրամասները՝ տեսանյութում։

