Երևան-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտից, ապրիլի 11-ին՝ ժամը 11:00-ին Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին (կմ 358+200) տեղի ունեցած մոտ 20 խորանարդ ծավալով քարաթափման պատճառով ճանապարհը միակողմանի փակվել էր։ «Մեղրի ՃՇՇՁ» ՓԲ ընկերության աշխատակիցներն իրականացրել են քարաթափման մաքրման աշխատանքներ, և ճանապարհը կարճ …

