Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ քաղաքապետարանը կամավոր մի քանի լիազորություններ է իրականացրել․ «Շուրջ քառասունհինգ միլիոն դրամ է բյուջեից հատկացվել սոցիալական ծրագրերի համար, որոնց շահառուները հիմնականում միայնակ, անժառանգ տարեցներն են։ Մասնագետների խորհրդով կազմվել են խնամքի և պարենի արկղեր, շուրջ 30 կգ-ոց արկղեր են, որոնք հանձնել ենք 2000 տարեցների, որը հնարավորություն …

