Ռուասատանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 10․817 նոր դեպք և 104 մահ է արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Այսպիսով, երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 198.676-ի։ Մահվան ելքերի ընդհանուր թիվը 1․827 է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ միայն մայրաքաղաք Մոսկվայում մեկ օրում 5․667 նոր դեպք է հայտնաբեվել։ Վարակման ընդհանուր թիվը Ռուսասատանի մայրաքաղաքում 104․189-ի է հասել։ Նելլի Մելքոնյան

