Կառավարության որոշմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի 1.9 մլրդ դրամ՝ մանկատան 300 շրջանավարտի բնակարանային աջակցության համար։ Նախագիծը ներկայացնող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ շահառուներին կտրամադրվեն 6.3 մլն դրամ արժողությամբ բնակարանների գնման վկայագրեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս կարգի նախագծերը և առավել ևս դրանց հաջող իրականացումը երկրի մակարդակը փոխող նախագծեր …