Կուտակային կենսաթոշակի փոփոխությունները կրկին կրքեր են բորբոքել. ի՞նչ կորոշի կառավարությունը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Չեղարկել կուտակային կենսաթոշակի օրենքի խայտառակ հոդվածը»,- պահանջում է «Արդարություն Հավասարություն» նախաձեռնող խումբը, որը Change.org կայքում հանրագրի ստորագրահավաք է սկսել՝ ընդդեմ 2020 թ-իհուլիսի 1-ից սոցիալական վճարների հաշվարկման առավելագույն շեմի փոփոխության:

«Կուտակային կենսաթոշակների մասին» գործող օրենքով 500 հազար ՀՀ դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարների հաշվարկման առավելագույն շեմ է համարվում 500 հազար դրամը, որը 2020 թ. հուլիսի 1-ից դառնում է նվազագույն աշխատավարձի 15-ապատիկի չափ, որն այս պահին կազմում է 1 մլն 20 հազար դրամ: Արդյունքում, 500 հազար դրամից ավել աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական մինչև 52 հազար դրամ լրացուցիչ սոցիալական վճար:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանն ու Վահե Հովհաննիսյանն այս տարվա ապրիլին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀօրենքի նախագիծ էին ներկայացրել՝ առաջարկելով չեղյալ համարել 2020 թ. հուլիսի 1-ից շեմի բարձրացման կարգավորումները, և առանց հետագա ժամկետային սահմանափակման առավելագույն շեմ սահմանել 500 հազար դրամը: Բայց կառավարության հետ համաձայնություն դեռևս չի հաջողվել ձեռք բերել և նախագիծը հետաձգվել է 2 ամսով:

Հանրագրի հեղինակները պահանջում են օրինագիծը շուտափույթ ներկայացնել Ազգային ժողով քննարկման և հաստատել այն։ Այս պահին հանրագիրը ստորագրել են շուրջ 880 քաղաքացիներ:

Հարցը քննարկվում է նաև սոցցանցերում: Օգտատերերը նշում են, որ նոր տիպի կորոնավիրուսային համաճարակի արդյունքում առաջացած սոցիալ-տնտեսական վիճակի հետևանքները մեղմելու նպատակով շատ երկրներում ժամանակավորապես սառեցվում են կուտակային կենսաթոշակի գանձումները, իսկ մեր երկրում հակառակն է՝ դեռ մի բան էլ բարձրացվում է վճարը, մինչդեռ հարցը պետք է առնվազն 1 տարով հետաձգել։

Իշխող ուժի ներկայացուցիչ, օրինագծի համահեղինակ Վահե Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում վստահեցնում է՝ ՀՀ կառավարությունը միշտ է հաշվի առնում ՀՀ քաղաքացիների կարծիքը, իսկ հանրագիրը ստորագրողները ևս ՀՀ քաղաքացիներ են, հետևաբար՝ նրանց կարծիքը չի անտեսվի: Ըստ նրա՝ իրենց առաջարկած օրինագծի շուրջ կառավարության հետ քննարկումները շարունակվում են: Պատգամավորը որևէ խնդիր չի տեսնում, որ արդեն մի քանի օրից օրենքի կարգավորումն ուժի մեջ է մտնելու. «Կարծում եմ՝ դա որևէ խնդիր չի առաջացնի: Կուտակայինի հետ կապված մի անգամ էլ է նման դեպք եղել, երբ 6 ամսվա կտրվածքով հետհաշվարկ արվեց: Եթե մեր առաջարկները կառավարության կողմից ընդունելի լինեն, և նախագիծը գա ԱԺ լիագումար օրակարգ ու դառնա օրենք, հետհաշվարկի հետ կապված խնդիր, կարծում եմ, չի առաջանա»:

Վ. Հովհաննիսյանն ընդունելի է համարում կառավարության փաստարկը, որ այսօր կուտակելով, մարդիկ իրենց ապագա բարեկեցությունն են կերտում: Բայց, հավելում է նա, հասարակությունը պետք է ընկալի դա:

«Այժմ մարդիկ ունեն առաջնային կարիքներ ու ցանկանում են նախ և առաջ այդ կարիքները լուծել, հատկապես՝ այս համաճարակի պայմաններում: Սա է խնդիրը: Երբ մարդիկ կունենան այն կենսամակարդակը, որ պատրաստ կլինեն իրենք իրենց կամքով կուտակել ապագայի բարեկեցության համար, շատ ավելի լավ կլինի: Պետությունն ուզում է իր առաջ դրված բարեփոխումն իրականացնել, և մենք անմասն չենք, բայց ուզում ենք գտնել լավագույն տարբերակը՝ ոսկե միջինը, որպեսզի և՛ հասարակությունը քիչ տուժի, և՛ բարեփոխումն իրականացվի»,- ասում է պատգամավորը:

2014 թ-ից Հայաստանում ներդրված կուտակային կենսաթոշակային համակարգի թիրախը բարեփոխումների արդյունքում քաղաքացիների համար աշխատավարձի առնվազն 40%-ի չափով կենսաթոշակի ապահովումն է: Այս տարիների ընթացքում համակարգի որոշ բաղադրիչներ պարբերաբար փոփոխության են ենթարկվել ու հետաձգվել՝ հանրային ճնշումների ներքո: Վերջին փոփոխությունը, որ ընդունվել էր 2018 թ. հունիսին, վերաբերում էր նույն տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտած պարտադիր կուտակային բաղադրիչին, ըստ որի՝ համակարգի մասնակիցների եկամտի 10%-ի կուտակումը ձևավորվում է 2.5 և 7.5% համամասնությամբ, այսինքն` 2.5%-ը վճարում է քաղաքացին, 7.5%-ը` պետությունը, մինչ այդ սահմանված 5-ական տոկոսների փոխարեն: Այս տարվա հուլիսի 1-ից կիրառվելու են սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմերը: Օրինակ, եթե անձի եկամուտը 600 հազար դրամ է, մինչև 2020 թ. հուլիսի 1-ը սոցիալական վճարը կազմել է 500 հազար դրամի 5 %-ը՝ 25 հազար դրամ, որից 12.5 հազար դրամը վճարում է պետությունը, 12.5 հազար դրամը՝ մասնակիցը։ 2020 թ. հուլիսի 1-ից հետո սոցիալական վճարը հաշվարկվելու է հետևյալ կերպ՝ 600000 x 10 % – 25.000=35.000, որից 12.500 դրամը վճարելու է պետությունը, իսկ 22.500 դրամը՝ մասնակիցը:


ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սրբուհի Գրիգորյանը  կարծում է, որ ներկայիս պայմաններում օրենքի դրույթի կիրարկումը սոցիալական վատ ազդեցություն է ունենալու:

«Ես կարծում եմ՝ գոնե այս պայմաններում դա ընդհանրապես պետք է հետաձգվեր։ Մենք սոցիալական ծրագրերը ցույց տալու համար չպետք է իրականացնենք։ Հիմա իսկական ժամանակն է մի ձեռքով տալ, մյուսով վերցնելու փոխարեն նաև վերանայել նման նախաձեռնությունները»,- ասում է Ս. Գրիգորյանը։

2020թ. մայիսի 1-ի դրությամբ  կուտակային համակարգի ակտիվ մասնակիցների թիվը 370 հազար է, որից՝ պետական հատվածը 77 հազար է, մասնավորը՝ 293 հազար: Կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները 282 մլրդ դրամ է, ստեղծման պահից միջին ընդհանուր եկամտաբերությունը՝ 71%, տարեկանացված՝ 9.1%:

Օրինագծի հեղինակները գտնում են, որ փոփոխություն չիրականացնելու դեպքում, մոտ 25 հազար քաղաքացի լրացուցիչ վճարելու է ամսական մոտ 700 մլն դրամ: Արդյունքում՝ տարեկան կտրվածքով շրջանառությունից դուրս է գալու մոտ 8.4 մլրդ դրամ, որը կարող է հանգեցնել ավելի քան 1 մլրդ դրամ հարկային մուտքերի կրճատման՝ սպառման կրճատման պատճառով:

Այս կանխատեսման հետ համաձայն չէ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանը:

Մեզ հետ զրույցում նա նշում է, որ խոսքը 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների մասին է, այդ խավը կանոնավոր խնայողություններ է ձևավորում, և միանշանակ չէ, որ սոցիալական վճարի ավելացումը կանխելը հանգեցնելու է նույն չափով սպառման ավելացման. «Նաև աշխարհի փորձն է ցույց տալիս, որ այսպիսի անորոշության պայմաններում մարդկանց մոտ զգուշավոր խնայողություններ են ձևավորվում, այսինքն՝ մարդիկ սկսում են ավելի խնայել, ոչ թե սպառել: Միաժամանակ սպառման մուլտիպլիկատիվ էֆեկտները տնտեսական աճի տեսանկյունից շատ ավելի փոքր են, քան ներդրումների: Այսինքն՝ եթե խնայողություններ արվեն և դրանցով ներդրումներ արվեն, մակրոտնտեսական առումով շատ ավելի մեծ տնտեսական էֆեկտ կունենանք, քան եթե հիմա սպառեն և դրա արդյունքում տնտեսական աճ լինի»:

ԿԲ պաշտոնյան համոզված է, որ օրենքի կիրարկման հետաձգումները խնդրահարույց են: Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ դրանց պատճառով քաղաքացիները թերի են կուտակում, և համակարգի հիմքում դրված թիրախները ձեռք չեն բերվում: Ընդ որում, ընդգծում է Վ. Շահնազարյանը, զուտ ֆինանսական մաթեմատիկայի տեսանկյունից կարևոր են սկզբնական վճարները, քանի որ դրանք կուտակվում են մարդկանց կենսաթոշակային հաշվում, կառավարվում են և բերում եկամուտ. «Ինչքան հետաձգում ենք սկիզբը, այնքան դրա ազդեցությունը մեծ է: Եթե մարդը սկզբում 3 տարի չկուտակի, վերջում 3 տարի ավելի կուտակի, միևնույնն է, նրա թոշակը զգալի կրճատվելու է: Մեր հաշվարկները ցույց են տվել, որ երբ անցումային շրջանում, մինչև 2018 թ-ը, մասնավոր հատվածին սոցիալական վճարներ կատարելուց հրաժարվելու հնարավորություն տրվեց, այլ հավասար պայմաններում այդ վճարներից չհրաժարվածների համեմատ մոտ 20-25 % տարբերություն կարող է լինել միայն նրա համար, որ իրենք ուշ են սկսել կուտակել»:

Գայանե Խաչատրյան