Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով ի հայտ է եկել Արճեշի հայկական «խորտակված եկեղեցին»

Լուրեր

26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
Բոլորը

Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով հայկական պատմական եկեղեցի է ի հայտ եկել. գրում է ermenihaber-ը:

Գիտնական Սեդաթ Ուլուգանան պոլսահայ «Ակոս» թերթում ահազանգում է, որ հին Արճեշի հայկական այդ եկեղեցին հայտնվել է գանձագողերի թիրախում։ Նա պաշտպանության կոչ է անում և հավելում, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա պատմական ևս մեկ ժառանգություն կոչնչանա։

Ուլուգանան հայտնել է, որ Հին Արճեշը, որի մի հատվածն այսօր կոչվում է «Չելեբիբաղը» 1841թ․ Վանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով աստիճանաբար լքվել և ջրի տակ էր անցել։

Սակայն երաշտի պատճառով ջրի մակարդակը կրկին նվազել էր և «խորտակված քաղաքը» ջրի երես է դուրս եկել։

Գիտնականն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թուրքիայում մինչև այսօր խոսվում էր Հին Արճեշի ամրոցի ներքին կառույցների և պատմական մզկիթի մասին, այնինչ ընդհանրապես չէր քննարկվում եկեղեցու գոյության մասին։

Նա մեջբերել է 1655թ․ Արճեշ այցելած հայտնի ճանապարհորդ Էվլիյա Չելեբիի՝ Արճեշի ամրոցի վերաբերյալ խոսքերը․ «Վանա լճի եզերքին՝ ցածր ժայռոտ բլրի վրա, 4 կողմից հզոր մի ամրոց է։ Ամեն քարը փղի չափ է։ Այնքան մեծ է, որ կարող են ձիասպորտով (ձիասպորտի հատուկ տեսակ, որով զբաղվել են թուրքերը–խմբ․) զբաղվել։ Ամրոցը երկու դուռ ուներ։ Ադիլջեվազի (Ալջավազ, Արծկե-խմբ․) դուռը մեծն է»։

Չելեբին հայտնում է նաև Արճեշի ամրոցում շուրջ հազար տների, 200 վաճառակետերի, ինչպես նաև  Արճեշ քաղաքի քրիստոնյա բնակչության մասին։

Գիտնականի խոսքով՝ պատմական աղբյուրները հայտնում են, որ Արճեշի այս եկեղեցին կառուցվել է հայկական հնագույն Թարհանների տոհմի հոգևորականների կողմից։

Հիշեցնենք, որ 18-րդ դարի երկրորդ կեսից, Վանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով հին Արճեշն աստիճանաբար անցնում է ջրի տակ և 19-րդ դարի երկրորդ կեսից այլևս չէին երևում նրա շենքերը, եկեղեցիները, բնակելի տները և մյուս կառույցները։ Միայն խիստ ալեկոծությունների ժամանակ, երբ լճի ալիքները նահանջում էին դեպի խորքերը, հազիվ նշմարվում էին նրա պաշտպանական պարիսպների ու դրանց աշտարակների մնացորդները։ Պատմական Արճեշը ջրի տակ թաղվելուց հետո, դրանից մի փոքր հյուսիս, ավելի բարձրադիր վայրում կառուցել են Ականց անունը կրող (Նոր Արճեշ, թուրքերեն՝ Էրջիշ) քաղաքը։