Համահայկական շախմատի առաջին առցանց մրցաշարին մասնակցել է շուրջ 520 դպրոցական 36 երկրից

Լուրեր

30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
Բոլորը

Համահայկական շախմատի առաջին առցանց մրցաշարին մասնակցել են շուրջ 520 դպրոցական տարիքի պատանիներ 36 երկրից. առաջին անգամ վիրտուալ համայնք է ստեղծվել ամբողջ աշխարհի հայ երիտասարդ շախմատասերների համար: Այս մասին տեղեկացրին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանից։

«Հունիսի 26-ին, Երևանի ժամանակով 21:00-22:00-ը (GMT +4) տեղի կունենա հունիսի 8-26-ը կայացած Համահայկական շախմատի առաջին առցանց մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում կհայտարարվեն առցանց մրցաշարի 23 հաղթողները։

Շախմատի այս մրցաշարը համավարակի ընթացքում ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի իրականացրած նախաձեռնություններից ևս մեկն է, որը կազմակերպվել է Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ:

Միացե՛ք այս յուրօրինակ միջոցառմանը Zoom հարթակում՝ շնորհավորելու մրցանակակիրներին, հանդիպելու շախմատի 23 հայ անվանի չեմպիոնների հետ ամբողջ աշխարհից, մասնակցելու խաղերի և վիկտորինաների, շահելու մրցանակներ և ավելին…

Փակման արարողությանը կմասնակցեն՝

Դոկտ. Երվանդ Զորյան, ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր նախագահ, ԳՄ Սմբատ պուտյան՝Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ, ԳՄ Գաբրիել Սարգսյան, շախմատի եռակի Օլիմպիական չեմպիոն, ԳՄ Տիգրան Լ. Պետրոսյան, շախմատի կրկնակի Օլիմպիական չեմպիոն, ԳՄ Ռաֆայել Վահանյան, շախմատի կրկնակի Օլիմպիական չեմպիոն, ԳՄ Ռոբերտ Հովհաննիսյան, շախմատի աշխարհի թիմային չեմպիոն, ԳՄ Մհեր Հովհաննիսյան, Բելգիա, շախմատի Բելգիայի ութակի չեմպիոն, ԳՄ Կարեն Մովսիսյան, Իսպանիա, շախմատի վետերանների աշխարհի չեմպիոն, ԳՄ Էլինա Դանիելյան, շախմատի Եվրոպայի կանանց թիմային չեմպիոն, ԳՄ Լիլիթ Մկրտչյան, շախմատի Եվրոպայի կանանց թիմային չեմպիոն, ԳՄ Արշակ Պետրոսյան, շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ։

Zoom-ի հղումը՝ https://us02web.zoom.us/j/88485727466»,- ասվում է հաղորդագրության մեջ: