Այսօր Հայաստանի առողջապահության նախարարը հայտարարեց․ մի քանի օրից կորոնավիրուսով ախտորոշված, սակայն թեթև ախտանշաններով քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում և հիվանդանոցներում։ Արսեն Թորոսյանի խոսքով՝ հիվանդների տնային հսկողությունն ընկնելու է քաղաքացիների ուսերին։ Հայաստանում, որտեղ կորոնավիրուսի դեպքերն արդեն գերազանցել են 5000-ը, արդեն 2 շաբաթ է կարանտին չկա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած չափանիշներով՝ երկրները, որտեղ կարանտինը վերացնելու որոշում է կայացվել, …

