Դեղատների կանաչ խաչը կանոններին անհամապատասխան փակցնելու դեպքում տուգանք կսահմանվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Խաչմերուկների մոտ տեղադրված կանաչ խաչերը մարդիկ կարող են շփոթել լուսացույցի ազդանշանի հետ, ինչի համար դեղատների համար հստակ չափանիշներ են գործում, թե ինչպես պետք է տեղադրվեն այդ լուսային նշանները։ Սակայն չկա մարմին, որը կհետևի այդ որոշման կիրառմանը։ ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը և Նարեկ Զեյնալյանը հեղինակել են մի նախագիծ, որով լրացվում է այս բացը։

«Խաչմերուկներում, որտեղ տեղադրված էին դեղատներ, դրանց վրա առկա կանաչ խաչերը երբեմն նույնականացվում են լուսացույցի կանաչ գույների հետ։ Հաճախակի տրանսպորտային միջոցները, նկատելով այդ կանաչ խաչը, մուտք էին գործում խաչմերուկ։ Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որտեղ կարգավորել է, թե ինչ ձևով, ինչ տեսակով պետք է տեղադրվեն այդ խաչերը․ դրանք պետք է չլինեին թարթող, սահմանել են ինչ ժամկետով պետք է վառված լինեին, սակայն չկար մարմին, որը վերահսկողություն իրականացներ այդ գործառույթի վրա։ Այսպիսով սահմանվում է, թե որ մարմինն է պարտավոր վերահսկողություն իրականացնելու, այդ պարտականությունը դնելով ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչության վրա։ Առաջին անգամ եթե համապատասխան դեղատունը իր գործառույթները չի համապատասխանեցնում կառավարության որոշման չափանիշների հետ, տեսչական մարմին նախազգուշացնում է, այնուհետև, եթե 30 օրվա ընթացքում դեղատան ղեկավարությունը չի համապատասխանեցնում կառավարության որոշման հետ, հաջորդ քայլը ՝տեսչությունը տուգանում է»,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը՝ ներկայացնելով նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։