26-ամյա Սմբատն արդեն կես տարի է՝ Պաշտպանության նախարարության բասկետբոլի թիմում է մարզվում։ Կարճ ժամանակում հասցրել է արտերկրում մի քանի մրցման մասնակցել։ Այսօր արդեն՝ ապագայի ծրագրերին ևս մեկն ավելացավ։ Որոշել է հիմա էլ ֆիզկուլտ ինստիտուտում բարձրագույն կրթություն ստանալ։ «Արդեն հարմարություններ ստեղծվեցին, որպեսզի կարողանանք սայլակով հանգիստ տեղաշարժվել, լսարան մտնել։ Մեծ ցանկություն կա, որ գամ այստեղ մագիստրատուրա ընդունվեմ։ …