ՄԻԵԴ-ը կկասեցնի՞ Հրայր Թովմասյանի և ՍԴ 3 դատավորների պաշտոնանկության գործընթացը. «Իմ քայլից» ասում են՝ նման լիազորություն չունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
Բոլորը

Սահմանադրական դատարանի նախկին դատավորները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և բարձր դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նախկին դատավորները գանգատում պնդել են, որ իրենց իրավունքները խախտվել են և պահանջել կառավարությանը պարտավորեցնել որոշակի գործողություններ անել։ ՍԴ դատավորները նաև խնդրել են ՄԻԵԴ-ին կիրառել միջանկյալ ապահովման միջոցներ, ինչը նշանակում է, որ ՄԻԵԴ-ը գանգատը կքննի արագացված ընթացակարգով և իր դիրքորոշումը կներկայացնի առաջիկա օրերի ընթացքում։

Հիշեցնենք՝ հունիսի 26-ին ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխություններով պաշտոնավորման 12 տարին լրացած դատավորներն ազատվում են աշխատանքից, իսկ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի փոխարեն շարունակելու է պաշտոնավարել որպես ՍԴ անդամ: ՄԻԵԴ-ն արդեն գրանցել է գանգատն ու հարցաշար ուղարկել ՀՀ կառավարությանը՝ նրանց լիազորությունների դադարեցման հիմքերի ու ընթացակարգի մասին։

Վարչապետի աշխատակազմի լրատվության վարչությունից հայտնում են, որ ՄԻԵԴ-ից ստացել են որոշակի հարցեր, որոնց պատասխան է տրվել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Factor TV-ի հետ զրույցում որոշակի մանրամասներ է ներկայացրել, թե ստրասբուրգյան դատարանից ինչ հարցեր են ստացել:

Ըստ նրա՝ ընդհանուր ստացել են երեք հարց, որոնք իրենց մեջ ներառել են այլ ենթահարցեր: Եղիշե Կիրակոսյանը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը փաստարկված և հիմնավոր պատասխաններ է տրամադրել եվրոպական դատարանին: Նրա փոխանցմամբ ՄԻԵԴ-ն այս շաբաթվա ընթացքում որոշումը կհրապարակի:

Մինչ Ստրասբուրգից պատասխանը կհասնի Երևան, այստեղ արդեն տեսակետներ են հնչում, որ ՄԻԵԴ-ի կիրառած միջանկյալ միջոցը կարող է լինել այն, որ մինչև բուն դատավարության ավարտը ՍԴ նախկին դատավորները վերականգնվեն իրենց պաշտոններում: Զարգացումների այս տարբերակին ի պատասխան ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հիշեցնում է, որ Սահմանադրական փոփոխությունները, որոնցով դատավորների լիազորությունները կասեցվել են արդեն ուժի մեջ են մտել: Նա շատ քիչ հավանական է համարում, որ ՄԻԵԴ-ը նման որոշում կկայացնի:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի խոսքով էլ Սահմանադրական դատարանի շուրջ կատարվող գործողություններն անօրինական են: Ըստ նրա՝ եվրոպական դատարանը դատավորների դիմումին ի պատասխան այնպիսի դիրքորոշում է հայտնելու, որ իշխանությունները դադարեցնեն, իր բնորոշմամբ, հակասահմանադրական գործողությունները: ՀՀԿ-ական նախկին պատգամավորի պնդմամբ՝ իշխանությունների գործողությունները հանգեցրել են սահմանադրական ճգնաժամի:

Հովհաննես Սահակյանն ասում է, որ եթե ՄԻԵԴ-ն այս ընթացքում չվերականգնի ՍԴ նախկին անդամների լիազորությունները, իսկ վերջնական որոշմամբ էլ հանգի նրան, որ պաշտոնազրկելն անօրինական էր, ապա անելանելի իրավճակ կստեղծվի, քանի որ արդեն նոր դատավորներ ընտրված կլինեն:

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունից պետաիրավական հանձնաժողովի անդամ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն էլ հիշում է, որ չի եղել նախադեպ, երբ եվրոպական դատարանը կայացրած լինի որոշում, որի արդյունքում ուժի մեջ մտած սահմանադրական դրույթները չգործեն: Պատգամավորի խոսքով՝ ՄԻԵԴ-ը նման լիազորություն չունի: Նիկոլայ Բաղդասարյանը ստեղծված իրավիճակը մեկնաբնելով Factor TV-ի հետ զրույցում նշել է, որ ՄԻԵԴ-ը կքննարկի այն հարցը, թե արդյոք Սահմանադրական դատարանի նախկին դատավորները հնարավորություն ունեցել են ներպետական ատյաններում քննել իրենց իրավունքների ենթադրյալ խախտումները:

Իշխող թիմի ներկայացուցիչն ասում է, որ եթե անգամ պարզվի, որ այս մասով խախտումներ կան, ապա մեղավորներին պետք է փնտրել նախկին իշխանության շարքերում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը հայտնի կդառնա առաջիկա օրերին՝ մինչև այս շաբաթվա վերջ: Թե ստրասբուրգյան դատարանի որոշումն ու՞մ օգտին կլինի Հայաստանում, պայմանական ասած, սևերի և սպիտակների ճամբարներից չեն շտապում ենթադրություններ անել: Սակայն, փաստ է, որ ՍԴ-ում առկա է խնդիր: Երեկ նախատեսված նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով:

Մանրամասները՝ տեսանյութում

Նարեկ Կիրակոսյան