Նանսենի 5/3 շենքի բնակիչները պնդում են՝ իրենց սպառնացել են բերման ենթարկել, եթե շարունակեն բողոքել տարածքով անցնող հոսանքալարի համար. ոստիկանությունից պարզաբանում են

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցի 5/3 շենքի բնակիչների, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցների մասնակցությամբ մի քանի օր առաջ միջադեպ է տեղի ունեցել: Բնակիչները Factor.am-ին փոխանցեցին, որ իրենց շենքի հարևանությամբ գտնվող էլեկտրական ենթակայանից (տրանսֆորմատոր) ՀԷՑ-ը հոսանքալար է անցկացնում դեպի Գայի պողոտա 14/9 հասցեում գտնվող մասնավոր ընկերության կողմից կառուցվող շինություն:

Factor.am-ին ահազանգած Նանսենի փողոցի 5/3 շենքի բնակիչները փոխանցեցին, որ էլեկտրական լարն անցկացնելու համար ՀԷՑ-ը պետք է մոտ երկու ԿՄ երկարությամբ տարածք փորի, որի մի մասն էլ անցնում է իրենց բնակելի շենքի հարևանությամբ: Ըստ նրանց՝ այդ հատվածում է գտնվում նաև բնակելի շենքի կոյուղատար համակարգը:

«Մենք ուզում ենք հասկանալ՝ իրենք իրավունք ունե՞ն մեր պատշգամբներին այսքան մոտ փորելով տանել: Այդ հատվածով նաև կողուղին է անցնում, իրենք իրավունք ունե՞ն բարձրավոլտ մալուխը դրա վրայով տանել: Իրենք մեզ ասում են, որ պետք է տանենք: Մեր կոյուղիից գարշահոտ է գալիս, մենք ուզում ենք փոխել, բայց որ սա քանդեն՝ էլ չենք կարողանա: Եվ, ի վերջո, մեր բակն են քանդում, խնդրում ենք թույլտվության ինչ-որ մի թուղթ ներկայացնել: Իրենք իրավունք չունեն մեր շենքի հիմքի տակով բարձրավոլտ մալուխ անցկացնել»,- ասում է շենքի բնակիչներից Անահիտ Իսկանդարյանը:

Բնակիչների ներկայացմամբ՝ խնդիրը ծագել է մեկ ամիս առաջ, երբ ՀԷՑ-ից եկել են ու քանդման աշխատաքների համար գծանշումներ արել: Բնակիչներից Մանանա Ավագյանն էլ ասաց, որ ցանկացել են ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին, որոնցով ՀԷՑ-ին իրավունք է տրվել իրենց բակով հոսանքալար անցկացնել, սակայն չեն տվել: «Ասեցին՝ հենց այսպես պետք է տանենք, Ձեր կարծիքը ոչ մեկ չի հարցնում, Դուք ով եք, որ խոսաք: Մենք ոնց ուզենք՝ կտանենք: Ասեցին՝ եթե եկել քանդում ենք, ուրեմն քաղաքապետարանը տեղյակ է, բայց որևէ թուղթ, որևէ ստորագրություն ցույց չտվեցին: Մենք այդ օրը չթողեցինք, որ ինչ-որ բան անեն»,- պատմեց Մանանա Ավագյանը:

Բնակիչները ահազանգել են Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ: Ըստ նրանց, ահազանգից երկու ժամ անց տարածք են ժամանել ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: «Ոստիկանները ներկա էին ու մի հատ չհարցրեցին, թե Դուք ով եք, որ բնակիչների հետ նման կերպ եք խոսում: Մեկն էլ կար՝ ասում էր՝ ես եմ տերը, ինչ ուզեմ կանեմ: Ոստիկանին ասում եմ՝ մեր շահերը պաշտպանեք, ասում է՝ ձեզ բերման կենթարկեմ, եթե ընդդիմացաք և աշխատակիցներին ասում է՝ շարունակեք աշխատանքները: Հետո մենք տեսանք, որ ոստիկանները ոչինչ չեն անում, սկսեցինք նկարահանել: Իրենք միանգամից հանգստացան, հանդարտվեցին»,- պատմեցին Մանանա Ավագյանը և Անահիտ Իսկանդարյանը:

Բնակիչների ներկայացրած իրավիճակի հետ կապված մենք դիմեցինք ոստիկնաության Նոր Նորքի բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանին։ Նա Factor.am-ի հետ զրույցում հերքեց, որ բնակիչներին բողոքի ձայն բարձրացնելու համար վախեցրել են բերման ենթարկելով: Ըստ Հովհաննես Մարտիրոսյանի, իրենք միայն հասարակական կարգն են պահպանել: «Բացառվում է, որ ոստիկանությունն իրենց վախեցնի բերման ենթարկելով: ՀԷՑ-ը շինարարություն է անում այնտեղ ինչ-որ տնտեսվարողի համար, դիմել են մեզ, որ հասարակական կարգն ապահովենք, մենք էլ ապահովել ենք, իրենք էլ իրենց գործն անում են: Ինչ ասել են ձեզ` չի կարող իրականության հետ կապ ունենալ: Բնակիչներին պարզաբանվել է ամեն ինչ, և նրանք համաձայնվել են: Եթե որևիցե մեկը որևէ մեկին սպառնացել է բերման ենթարկելով, ես պատրաստ եմ դրան ընթացք տալ և ամեն ինչ պարզել: Ես չգիտեմ, թե ինչու է այդ հատվածով հոսանքալար անցնում, դա թույլտվություն տվողին հարցրեք: Ես չեմ թույլտվությունը տվել, ես ստուգել եմ հիմքերը, օրինականությունը: Մեզ ՀԷՑ-ը պաշտոնապես դիմել է, որ աշխատանքների ընթացքն ապահովենք, քանի որ բնակիչները խոչընդոտում են»,- ասաց նա:

Այնուհանդերձ, Հովհաննես Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչու՞ է նշյալ շենքի բնակիչների մոտ վախի մթնոլորտ տիրում: Ի սկզբանե մեզ ահազանգած մեծ խումբ բնակիչներից շատերն արդեն շենքի բակում խուսափում էին խոսել՝ ասելով, որ իրենց խնդիրը բարձրաձայնելու համար բերման կենթարկեն:

«Ես չեմ կարծում, որ խոսելու համար բերման են ենթարկում: Նման բան չի կարող լինել: Ես այնտեղ եղել եմ տասը րոպե, իմ այնտեղ գտնվելու ընթացքում որևէ մեկը որևէ մեկի հետ անհարգալից չի խոսել: Բնակիչները եթե անօրինական վարքագիծ կդրսևորեն, այդ ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի իր արածի համար պատասխան կտա»,- ասաց Ոստիկանուան Նոր Նորքի բաժնի պետը:

Շենքի բնակիչներից Լուսինե Սանթոյանն ու Անահիտ Իսկանդրյանը Factor.am-ին ասացին, որ խնդրի առնչությամբ դիմել են տարածքի համատիրության նախագահին, սակայն նկատել են, որ վերջինս համագործակցում է կառուցապատողների հետ և չի պաշտպանում բնակիչների շահերը: «Համատիրության նախագահը՝ Ֆլորան, եկավ, ասեց՝ սսկվեք նստեք ձեր տեղերը, թե չէ կգան ձեզ, ձեր տան ջահել տղաներին քաղմաս կտանեն: Ինձ ասեց՝ ձայնդ կտրի, մի խոսա: Ասում եմ՝ ես իմ իրավունքն եմ պաշտպանում, պատասխանեց՝ դու ինչ իրավունք ունես ասես, թե իրենք ինչ անեն: Ես հասկացա, որ համատիրության նախագահը նրանց հետ համագործակցում է»:

Նանսենի 5/3 շենքը գտնվում է «Նոր Նորք 1/5» համատիրության հաշվեկշռում: Համատիրության նախագահ Ֆլորա Քեշիշյանը Factor.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ ինքը գրեթե տեղյակ չէ խնդրից, քանի որ հարցը համատիրության գործառույթների շրջանակներում չէ: Վերջինս թեմայի հետ կապված խուսափողական պատասխաններ տվեց: «Ես չգիտեմ, դրանով չեմ զբաղվում, գաղափար չունեմ: Ես վերջում տեսել եմ, որ ոստիկանները եկել կարգ էին պահպանում: Ինձ թվում է, որ օրենքի շրջանակներում կլինի, բնակիչներին վնաս չի տալիս: Ես չգիտեմ՝ ով է ճիշտ, ով՝ սխալ: Ես որպես համատիրության նախագահ, համատիրությունն այդտեղ անելիք չունի»,- ասաց նա:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է սաստել խնդրով մտահոգված բնակչին և ասել, որ «սսկվի, չխոսի», Ֆլորա Քեշիքյանն ասաց. «Ես ասել եմ մի քիչ ցածր խոսացեք, գոռգոռում էին: Չեմ ասել ձայներդ կտրեք, ասել եմ՝ կամաց խոսացեք»:

Նանսենի փողոցի 5/3 շենքի հարևանությամբ գտնվող էլեկտրական ենթակայանից մալուխն անցկացնող հատվածի գծանշումները տանում են մինչև Գայի Պողոտա 10 հասցե՝ վարչական շրջանի աշխատակազմի դիմաց: Այնտեղ տեղակայված է երկհարկանի նորակառույց շինություն՝ գրասենյակային աշխատաքների համար նախատեսված:

Փակցված պաստառներից պարզ է դառնում, որ այն ծառայելու է որպես «Էվոկաբանկի» մասնաճյուղ: Բանկից, սակայն, փոխանցեցին, որ իրենք շինարարական աշխատանքների հետ կապ չունեն, տարածքը վարձակալված է: Սեփականատիրոջ տվյալները հրաժարվեցին փոխանցել:

ՀԷՑ-ից էլ փոխանցեցին, որ 2019 թվականի նոյեմբերի 26-ին բացվել է պատվեր Գայի պողոտա, 14/9 հասցեում նոր սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու նպատակով։ Կազմվել է նախագիծ, Երևանի քաղաքապետարանը այս տարվա մարտի 11-ին տվել է շինարարական թույլտվություն։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են կապալառու կազմակերպության կողմից։

Նարեկ Կիրակոսյան