Գյուղում նստած ու կորոնավիրուսից անտեղյակ Ադրբեջանի գլխավոր համաճարակաբանը սկանդալից հետո հրաժարական է տվել

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Ադրբեջանի գլխավոր համաճարակաբան Իբադուլա Աղաևը  հրաժարական է տվել։ Նա նախորդ  շաբաթ սկանդալի կենտրում էր հայտնվել, երբ  լրագրողների հետ զրույցում ասել էր,  որ «Գնացել է գյուղ ու չի հետևում երկրում կորոնավիրուսի տարածման ընթացքին»։

«Ես Բաքվում չեմ, շրջանում եմ։ Ոչինչ չգիտեմ, գյուղում եմ նստած, ո՛չ ինտերնետ ունեմ, ո՛չ հեռուստացույց»,- ասել էր Աղաևը։  Լրագրողի  դիտարկմանը, որ նա  գլխավոր համաճարակաբանն է, իսկ երկրում Covid-19 համավարակն է տարածվում, ամեն օր մարդիկ են մահանում, Աղաևը պատասխանել էր, որ ինքը նույնպես մարդ է, շրջանում հարազատներ ունի, և որ տեղեկությունների  համար կարող են զանգահարել առողջապահության նախարարություն։

Այսօր արդեն Ադրբեջանի գլխավոր համաճարակաբանը հայտնել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։

«1976թ-ից աշխատում եմ Ադրբեջանի բժշկական համալսարանում: 1992 թվականից բաժնի վարիչ եմ,  պրոֆեսոր, ինչպես նաև վաստակավոր ուսուցիչ, գիտության վաստակավոր աշխատող: 1991-ին կամավոր հիմունքներով աշխատել եմ որպես գլխավոր  համաճարակաբան: Նման աշխատանքի համար աշխատավարձ չեն տալիս: Ինձ ոչ ոք, ոչինչ չի ասել, ես ինքս եմ հրաժարականի դիմում գրել»,- ասել է Աղաևը։

Էմմա Չոբանյան