Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց թույլատրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը «Լիճք» ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով «Կասկադ-էներգո» ՍՊԸ-ի հետ 8 857 600 ԱՄՆ դոլար արժեքով պայմանագրի կնքումը: Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ հրատապությունը պայմանավորված է նրանով, որ վերջերս կառավարության կողմից հավանության է արժանացել «Մասրիկ-1» արևային ենթակայանի կառուցումը, իկ …

