«Ես չեմ կարծում, որ ԲԴԽ-ի՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ որոշումը հանրային քննարկումների արդյունքն էր»,- այս մասին այսօր ԲԴԽ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը։ Հարցին՝ արդյոք ԲԴԽ-ի այս որոշմամբ պայմանավորված դատավորներն ավելի անկաշկանդ կլինե՞ն, դատավորն ասաց. «Ցանկացած նմանատիպ որոշման բովանդակությունից է կախված։ Այս պահին ինչպես …

