Ես միշտ անկաշկանդ եմ․ դատավոր Ալեքսանդր Ազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

«Ինձ համար ցանկացած որոշում ԲԴԽ-ից սպասելի էր։ Եթե ինձ համար ոչ բարենպաստ որոշում կայացվեր, ապա ես կհամաձայնվեի դրա հետ»,- այսօր ԲԴԽ նիստից հետո ասաց Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

Լրագրողների հարցին՝ արդյոք ԲԴԽ-ի այս որոշումից հետո դատավորներն ավելի անկաշկա՞նդ են լինելու, դատավորն ասաց, որ ինքը չի կարող ասել․ «Կաշկանդվողը կկաշկանդվի, անկաշկանդը՝ ոչ: Ես մշտապես անկաշկանդ եմ եղել»,- նշեց նա։

Հարցին՝ ինչի՞ մասին է խոսում ԲԴԽ-ի այս որոշումը, դատավորն ասաց. «Ես ՀՔԾ պետ չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որևէ գնահատական տամ»։

Դատավորը նաև հայտարարեց. «ԲԴԽ-ն կաշկանդված չէ իշխանության ներկայացուցիչների կողմից արտահայտված տրամադրություններով»։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն այսօր մերժեց դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը։

Միջնորդության հիմքում Արդարադատության նախարարությունը դրել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում դատավոր Ալեքսանդր Ազարյանի հնչեցրած խոսքերը, որոնք Արդարադատության նախարարությունն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը որակում են վերջինիս, ինչպես նաև ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ «Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին և չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը», – ասել էր Ալեքսանդր Ազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։