ԲԴԽ-ն որոշեց մերժել Արդարադատության նախարարության միջնորդությունը և կարգապահական պատասխանատվության չենթարկեց Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին։ Միջնորդության հիմքում Արդարադատության նախարարությունը դրել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում դատավոր Ալեքսանդր Ազարյանի հնչեցրած խոսքերը, որոնք Արդարադատության նախարարությունն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը որակում են վերջինիս, ինչպես նաև ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ անհարգալից …

