«Երկիր» ռազմավարական ծրագրավորման հիմնադրամ է ստեղծվել, որի նպատակն է՝ նպաստել Հայաստանում հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտների շարունակական արդիականացմանը՝ ազատության, արդարության, հավասարության, իրավունքի գերակայության ու համերաշխության գաղափարաբանական շեշտադրումներով։ Այս մասին ասվում է տարածված հաղորդագրությունում։ «Հիմնադրամի հիմնադիրներն են պետական-քաղաքական գործիչներ, տնտեսագիտության թեկնածու Արծվիկ Մինասյանը և բանասիրական գիտությունների թեկնածու Լիլիթ Գալստյանը: Հիմնադրամը, ի թիվս այլնի, նպատակ ունի նպաստել ազգային …

