30 Ապրիլ 2020 | 10:19
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից. ԱԱԾ
ԱԱԾ հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում ս.թ. ապրիլի 29-ին ՀՀ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչություն է ներկայացել ՀՀ Արմավիրի մարզի բնակիչ Ա.Հ.-ն, ով կամավոր հանձնել է դեռևս Արցախյան ազատամարտից իր մոտ ապօրինի պահվող «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը, 2 պահունակները, տարբեր տրամաչափի փամփուշտներ, «Ֆ-1» տեսակի նռնակներ և …