«Աստղիկ» ԲԿ-ում փետրվարի 27-ին երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ Իրանի քաղաքացի չի մահացել: Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։ «Հարգելի քաղաքացիներ, այսօր մամուլում տարածվեց կեղծ տեղեկատվություն այն մասին, որ Աստղիկ ԲԿ-ում մահացել է Իրանի Հանրապետության քաղաքացի՝ երկկողմանի թոքաբորբից: Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում. Աստղիկ ԲԿ-ում վերջին օրերին Իրանի քաղաքացի չի հոսպիտալացվել …