Վերաքննիչ քրեական դատարանում այսօր մեկնարկեց և կարճ ժամանակ անց ավարտվեց 2001 թվականին «Առագաստ» սրճարանի զուգարանում ՀՅԴ անդամ Պողոս Պողոսյանի սպանության գործով բողոքի քննությունը։ Դատախազությունը պահանջում է նոր երևան եկած հանգամանքների հիման վրա քրեական գործը վերաբացել։ Այսօրվա դատական նիստին ներկա էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի նախկին պետ Աղամալ Հարությունյանը, որը, հայտնի է «Կուկու» մականվամբ: …