Հանրային քննարկման է ներկայացվում առարկայական չափորոշիչների և ծրագրերի նախագիծը

Լուրեր

17.11.2026 | 21:34
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
17.11.2026 | 20:06
Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում է․ նրան ընդունել է Ալիևը
17.11.2026 | 19:52
Ազգային հերոսը՝ կոռուպցիայի համար դատապարտված․ ինչու Փիլոյանը չի զրկվել կոչումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:40
Կրպակները քանդեցին, բարեկարգումը հետաձգվեց․ Շինարարների փողոցի պատկերը՝ 1 ամիս անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:30
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3,1 միլիոնը․ հիմնական աճը՝ Երևանում և հարակից մարզերում
17.11.2026 | 19:16
Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը
17.11.2026 | 19:01
Որտեղի՞ց էր այն փողը, որը տալիս էր․ Վահագն Ալեքսանյանը՝ Արսեն Գևորգյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որն հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում` www.escs.am:

«Նախագծում ներառված են «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը», «Ֆիզիկական կուլտուրա», «Շախմատ», «Նախնական զինվորական պատրաստություն», «Օտար լեզուներ», «Մաթեմատիկա», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Բնություն», «Ես և շրջակա աշխարհը», «Տեխնոլոգիա», «Արվեստ», «Կերպարվեստ», «Երաժշտություն» առարկաների չափորոշիչներն ու օրինակելի ծրագրերը։

Առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբերը ղեկավարել են՝

«Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի»- Թամար Ալեքսանյան,

«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը»- Լիլիթ Մկրտչյան

«Ֆիզիկական կուլտուրա», «Շախմատ», «ՆԶՊ»- Էռնեստ Ավանեսով

«Օտար լեզուներ»- Քրիստինե Սողիկյան

«Մաթեմատիկա»-Նարինե Ռավոեվա

«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ»- Արթուր Խալաթյան

«Ֆիզիկա» – Արտաշես Թորոսյան

«Քիմիա»- Արմեն Գալստյան

«Կենսաբանություն» – Մերի Հովսեփյան

«Աշխարհագրություն»-Արմեն Հովսեփյան

«Բնագիտություն», «Բնություն»- Աստղիկ Խառատյան,

«Ես և շրջակա աշխարհը»- Լուսինե Ալեքսանյան

«Արվեստ», «Կերպարվեստ», «Երաժշտություն» – Մարիամ Պետրոսյան

Նշենք, որ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշիչը և ծրագիրը ամփոփման փուլում են և կհրապարակվեն առաջիկայում։ Հանրային քննարկման արդյունքում ստացված մասնագիտական առաջարկությունների, կարծիքների և դիտողությունների հիման վրա առարկայական չափորոշիչները և ծրագրերը կլրամշակվեն և կհաստատվեն։

ԿԳՄՍ նախարարությունը մասնագիտական համայնքներին կոչ է անում լինել ակտիվ, ծավալել շահագրգիռ և բովանդակային քննարկում։ Առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի վերաբերյալ քննարկումներն ուսուցչական համայնքի հետ նախատեսված են հետևյալ օրերին.

20.07.2020 թ.- «Հասարակագիտություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Ես և իմ հայրենիքը»:

21.07.2020 թ.- «Ֆիզիկա», «Հայոց լեզու», «Գրականություն», «Կենսաբանություն»:

22.07.2020 թ. «Քիմիա», «Բնագիտություն», «Օտար լեզուներ»:

23.07.2020 թ. «Արվեստ», «Տեխնոլոգիա», «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա»:

24.07.2020 թ. «Աշխարհագրություն», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ», «Ֆիզիկական կուլտուրա» և «Շախմատ»»,- ասված է հաղորդագրությունում: