ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Սումգայիթյան հակահայկական ջարդերի տարելիցի վերաբերյալ. «Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթյան հակահայկական ջարդերի զոհերի հիշատակը։ 1988թ․ փետրվարի վերջին օրերին Սումգայիթի հայ բնակչությունը ենթարկվեց անասելի դաժանությամբ ուղեկցվող զանգվածային սպանությունների և վայրագությունների։ Սումգայիթյան եղեռնագործությունը նշանավորեց ղարաբաղյան հակամարտության սկիզբը, երբ Ադրբեջանը ԼՂ ժողովրդի ինքնորոշման խաղաղ հայտին պատասխանեց հայերի հանդեպ զանգվածային բռնությամբ և ջարդերով։ Այն …