ՀՀ Ազգային ժողովը քննարկում է նախագիծ, որով առաջարկվում է 4․000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում սահմանել ՏԻՄ համամասնական ընտրություններ: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը հեղինակվել է Կառավարության և խորհրդարանական խմբակցությունների համատեղ նախաձեռնությամբ։ Խորհրդարանական խմբակցություններից նախագծի մշակմանը մասնակցել են Վարազդատ Կարապետյանը, Վահե Ղալումյանը, …

