Կորոնավիրուսով պայմանավորված՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ուսումնական տարվա ավարտին որոշ փոփոխություններ կատարեց, համաձայն որոնց՝ բուհերում ավարտական պետական քննությունների անցկացման ձևն ընտրում է ուսումնական հաստատությունը՝ ակադեմիական ազատության և ինքնավարության շրջանակում: Ըստ նախարարության որոշման՝ քննությունների կազմակերպման ընթացքում բուհերը պետք է պահպանեն համավարակի կանխարգելման ընդհանուր կանոնները և քննությունները կազմակերպեն առցանց գործիքների կիրառությամբ՝ գործընթացը ավարտելով մինչև հուլիսի …

